Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում «Եռաբլուրի» շիրմաքարերի գնման պայմանագրում փոփոխություններ անելու թույլտվություն տվեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նրա ընդունումը պայմանավորված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների հարազատների կողմից նախապես ընտրված շիրմաքարերի տվյալ տեսակն այլ տեսակով փոխարինելու պահանջով, որի արդյունքում առաջացել է պայմանագրով նախատեսված թվով 6 տեսակի շիրմաքարերի ընդհանուր քանակները փոփոխելու, շիրմաքարերի լրակազմում ընդգրկված բաղադրիչներն այլ բաղադրիչներով փոխարինելու, ինչպես նաև լրակազմերը նոր բաղադրիչներով լրացնելու անհրաժեշտություն: «ՀՀ պաշտպանության նախարարության և «ԼԻԲՐԱ-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի նոյեմբերի 18-ի կնքված N ՀՄԱԱՊՁԲ-21-10/8-1 պայմանագրով նախատեսվել է ձեռք բերել թվով 6 տեսակի շիրմաքարեր` յուրաքանչյուր տեսակի համար սահմանելով ձեռքբերման համապատասխան քանակ: Պայմանագրով սահմանված քանակների համար հիմք են հանդիսացել ցուցադրված նմուշների հիման վրա զոհվածների հարազատների կողմից կատարված ընտրության արդյունքները, սակայն շիրմաքարերի տեղադրման ընթացքում մի շարք հարազատներ փոխել են իրենց ընտրությունը և դիմելով ՀՀ պաշտպանության նախարարություն, խնդրել են փոխել շիրմաքարի տեսակն այլ տեսակի շիրմաքարերով (որոշ հարազատների կողմից դեռևս վերջնական հստակեցված չէ): Բացի այդ, որոշ տեսակի շիրմաքարերի դեպքում հարազատները խնդրում են լրակազմերը համալրել լրացուցիչ բաղադրիչներով, իսկ որոշ դեպքում էլ հրաժարվում են որևէ բաղադրիչից (օրինակ` տապանաքարից): Կան նաև դեպքեր, որ շիրմաքարերը կառուցվել կամ ձևափոխվել են հարազատների կողմից և (կամ) պահանջով և որոշակիորեն տարբերվում են պայմանագրի պայմաններից, հետևաբար առաջանում է նաև այդ շիրմաքարերի ընդունման և ֆինասավորման հետ կապված որոշակի խնդիրներ: Արդյունքում նախատեսվում է պայմանագրով նախատեսված 425 սպիտակ քարի փոխարեն տեղադրել մոտ 335 սպիտակ քար (մոտ 25 % նվազում)` համալրելով դրանց լրակազմը նոր բաղադրիչներով, 200 սև քարի փոխարեն տեղադրել մոտ 260 քար (մոտ 30 % աճ), 40 սև շրջանակով քարի փոխարեն մոտ 20 սև շրջանակով քար (մոտ 50 % նվազում) և 100 փամբակե քարի փոխարեն մոտ 150 փամբակե քար (մոտ 50 % աճ)»,-ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01