Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, NEWS.am-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Հյուրերն իրենց երախտագիտությունն են հայտնել Նորին Սրբությանը՝ ընդգծելով, որ եզակի հնարավորություն է ընձեռվել այցելելու առաջին քրիստոնյա երկիր։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախյան 44-օրյա պատերազմի ծանր հետևանքերին և օրերս Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Մասնավորապես խոսվել է մարդկային և տարածքային կորուստների, զինվորականների և խաղաղ բնակիչների հանդեպ կիրառված խոշտանգումների, առ այսօր Ադրբեջանում պահվող ռազմագերիների և իրենց բնակավայրերից տեղհանված ընտանիքների մասին։ Վեհափառ Հայրապետը ներկայացրել է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող խնդիրները, ադրբեջանական կողմից տարբեր պատմական սրբավայրերի և հուշարձանների յուրացման և ոչնչացման փաստագրված քայլերը։
Պատվիրակությունը «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության անդամ եկեղեցիների անունից իր զորակցությունն է հայտնել Հայոց Եկեղեցուն՝ կիսելով մտահոգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունների կապակցությամբ։
Ստեղծված բարդ իրավիճակում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը և ազդու քայլերը՝ ի պատասխան Ադրբեջանի հերթական ագրեսիայի և նկրտումների։ Վեհափառ Հայրապետը վերահաստատեց, որ արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով։
Զրույցի ընթացքում կարևորվել է առկա մարտահրավերների պայմաններում համատեղ ջանքերի գործադրումը՝ ի նպաստ խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման։
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01