Գերմանիայի կառավարությունը պատրաստ է վերանայել ռազմական արտահանման կանոնները, որոնք ազդում են համատեղ պաշտպանական նախագծերի վրա, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է Reuters-ը։
«Ինչ-որ մեկը կարող է զարմանալ, բայց Գերմանիայի կառավարությունը պատրաստ է դա անել», - ասել է նա Բեռլինում՝ նկատի ունենալով համատեղ արտադրված պաշտպանական տեխնիկայի արտահանման վերաբերյալ ազգային վերապահումները եւ կանոնակարգերը, որոնք նախկինում խոչընդոտել են համագործակցությունը եվրոպական եւ այլ գործընկերների հետ։
Նրա խոսքով՝ Գերմանիան պատրաստ է առաջնորդի դեր ստանձնել Եվրոպայի անվտանգության ապահովման գործում։ «Բունդեսվերը պետք է դառնա Եվրոպայում ոչ միջուկային պաշտպանության հիմքը եւ ամենալավ զինված բանակը Եվրոպայում»,- ասել է Շոլցը, հայտնում է DW-ն։
Ըստ Շոլցի՝ դա անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից «սպառնալիքի» ֆոնին։ «Պուտինյան Ռուսաստանն այժմ ամենամեծ սպառնալիքն է ՆԱՏՕ-ի համար: Ուկրաինայի դեմ պատերազմի միջոցով մինչեւ ատամները զինված միջուկային տերությունը փորձում է վերագծել սահմանները Եվրոպայում: Եթե Ռուսաստանը հասնի իր նպատակին, ապա Եվրոպայում խաղաղությունը երկար ժամանակով կկորչի»։
Շոլցն ընդգծել է, որ Գերմանիայի զինված ուժերը պետք է վերադառնան իրենց հիմնարար գործին՝ երկրի պաշտպանությանը եւ ՆԱՏՕ-ին։ «Մեր երկիրը երկար ժամանակ խուսափում էր բունդեսվերի համար իրական առաջնահերթություններ դնելուց: Հորատանցքեր հորատելը, մարդասիրական օգնությունը պաշտպանելը, ջրհեղեղների հետևանքները հաղթահարելը, համաճարակի ժամանակ պատվաստումներին օգնելը, այս ամենը հնարավոր է այնպիսի լավ բանակի համար, ինչպիսին Բունդեսվերն է: Բայց դա նրա հիմնական խնդիրը չէ, նրա հիմնական խնդիրն է պաշտպանել ազատությունը Եվրոպայում»,- ասել է Գերմանիայի կանցլերը։
Նա Եվրոպային կոչ է արել շատ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել ՆԱՏՕ-ում եւ կրկին խոստացավ, որ Գերմանիան կկատարի իր ՀՆԱ-ի երկու տոկոսը պաշտպանական կարիքներին տրամադրելու իր պարտավորությունը։
Օլաֆ Շոլցը նաեւ կողմ է հանդես եկել նոր սպառազինության համակարգերի մշակման ոլորտում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համագործակցության ամրապնդման օգտին։ Նա իր պատրաստակամությունն է հայտնել մեղմել Գերմանիայում արտահանման խիստ սահմանափակումները, որոնք, ըստ քննադատների, խոչընդոտում են այդպիսի համագործակցության ընդլայնմանը։
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03