Եղիսաբեթ 2-րդի մահից հետո Հարավային Աֆրիկայում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքից պահանջում են վերադարձնել աշխարհի ամենամեծ մաքուր ադամանդը, հայտնում է CNN-ը: Ադամանդը, որը հայտնի է որպես «Աֆրիկայի Մեծ աստղ» կամ «Կուլինան 1-ին», կտրված է 1905 թվականին Հարավային Աֆրիկայում արդյունահանված ավելի մեծ թանկարժեք քարից, եւ Հարավային Աֆրիկայի գաղութային իշխանությունների կողմից տրվել է բրիտանական թագավորական ընտանիքին: Այժմ այն ամրացված է թագուհուն պատկանող թագավորական գավազանի վրա։ «Աֆրիկայի Մեծ աստղ»-ի եւ այլ ադամանդների վերադարձի մասին կոչերը շատացել են թագուհու մահից հետո, քանի որ Հարավաֆրիկացիներից շատերը անօրինական են համարում բրիտանացիների կողմից դրանց ձեռք բերումը: Թագուհու մահից հետո հարավաֆրիկյան մամուլը քննարկում է ադամանդի սեփականության իրավունքն ու փոխհատուցման պահանջները: ««Կուլինան 1-ին» ադամանդը պետք է անհապաղ վերադարձվի Հարավային Աֆրիկա: Մեր եւ այլ երկրների օգտակար հանածոներից շարունակում է օգուտ քաղել Մեծ Բրիտանիան`մեր ժողովրդի հաշվին», - տեղական լրատվամիջոցներին ասել է ակտիվիստներից մեկը. ավելի քան 6 հազար մարդ ստորագրել է խնդրագիր՝ «Աֆրիկայի Մեծ աստղ»-ը վերադարձնելու եւ թանգարանում ցուցադրելու պահանջով: Հարավային Աֆրիկայի խորհրդարանի պատգամավոր Վույոլվետու Զունգուլան հորդորել է Մեծ Բրիտանիայի կողմից պատճառված բոլոր վնասների դիմաց փոխհատուցում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի կողմից գողացված ողջ ոսկին եւ ադամանդները վերադարձնելու պահանջ ներկայացնել: Բրիտանական թագավորական ընտանիքի հավաքածուն վերահսկող Royal Collection Trust-ի տվյալներով՝ մեծ ադամանդը թագավոր Էդվարդ VII-ին են նվիրել 1907 թվականին: Իսկ բնական ադամանդը, որից կտրվել է «Կուլինան 1-ին»-ը, կշռում է 3106 կարատ: Ադամանդների Royal Asscher ընկերությունը նշել է, որ ադամանդը գնել է Հարավաֆրիկյան Տրանսվաալի կառավարությունը, որը կառավարվում էր բրիտանական իշխանության կողմից, եւ տրվել է Էդվարդ VII թագավորին՝ որպես ծննդյան նվեր: Հարավաֆրիկյան համալսարանի աֆրիկյան քաղաքականության հարցերով պրոֆեսոր Էվերիստո Բենիերան հերքում է այս վարկածը՝ նշելով, որ գաղութային գործարքներն անօրինական են եւ անբարոյական։ «Մեր վարկածն այն է, որ Տրանսվաալի եւ Հարավային Աֆրիկայի միության բոլոր կառավարություններն ու համապատասխան հանքարդյունաբերական սինդիկատներն անօրինական են եղել», - CNN-ին ասել է Բենիերան եւ հավելել, որ գողացված ադամանդ ստանալը ստացողին չի արդարացնում:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42