Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարն ուրբաթ համաձայնել է սերտորեն համագործակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առողջության, անվտանգության եւ կլիմայի հարցերում, սակայն նախազգուշացրել է պատժել աֆրիկյան երկրներին՝ Ռուսաստանի հետ կապերի պահպանման համար, հայտնում է AFP-ն: Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան անսովոր ջերմ ընդունելության է արժանացել Բայդենի կողմից, որը նրան ուղեկցել է մինչեւ Սպիտակ տան ավտոշարասյուն, շաբաթներ անց այն բանից հետո, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել էր Հարավային Աֆրիկա եւ խոստացել, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ կլսի աֆրիկացիների ձայները, հաղորդում են ԶԼՄ-ները։ «Մենք իսկապես պետք է համոզվենք, որ լիովին հասկանում ենք միմյանց»,- ասել է Բայդենը՝ ողջունելով Ռամաֆոսային Օվալաձեւ գրասենյակում. «Մեր համագործակցությունը շատ կարեւոր է»։ Ռամաֆոսան պատասխանել է, որ ձգտում է համատեղ աշխատանքի անվտանգության ոլորտում, այդ թվում՝ Հարավային Աֆրիկայի անհանգիստ հարեւան Մոզամբիկում, ինչպես նաեւ կլիմայի փոփոխության ոլորտում, որը Բայդենի վարչակազմի առանցքային առաջնահերթությունն է: Սկսելով իր այցը փոխնախագահ Քամալա Հարիսի հետ նախաճաշից՝ Ռամաֆոսան շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում «զգալի աջակցության» համար, քանի որ Բայդենի վարչակազմը պատվաստանյութի 1.1 միլիարդ դեղաչափ է փոխանցել ամբողջ աշխարհում: «Այս այցն իսկապես ուղղված է Հարավային Աֆրիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Ռամաֆոսան՝ հավելելով, որ Վաշինգտոնն «առանցքային դեր» է խաղում ամբողջ Աֆրիկայում անվտանգություն ապահովման գործում։ Ընդ որում, Ռամաֆոսան նախազգուշացրել է Բայդենին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում անցած օրինագծի մասին, որը Մոսկվայի դերին հակազդելու ռազմավարության մշակում է պահանջում Աֆրիկայում։ Ռամաֆոսան բացատրել է, որ աֆրիկացիները չպետք է «պատժվեն» «մեծ տերությունների շրջանում իրենց պատմական ոչ դաշնակցային դիրքորոշման համար»։ «Կարծում եմ, որ դա կվնասի Աֆրիկային եւ կմարգինալացնի մայրցամաքը,- ասել է Ռամաֆոսան լրագրողներին իր հանդիպումներից հետո:- Ոչ ոք չպետք է մեզ ասի, թե ում հետ կարող ենք ասոցացվել»: «Աֆրիկայում Ռուսաստանի չարամիտ գործողություններին հակազդելու օրինագիծը» դեռ պետք է ընդունվի Սենատում, եւ ԱՄՆ քաղաքական գործիչները շեշտել են, որ այն ինքնին որեւէ հետեւանք չի նախատեսում աֆրիկյան երկրների համար: ԱՄՆ-ի՝ իրար հաջորդող վարչակազմերն Աֆրիկայում իրենց էներգիայի մեծ մասն ուղղում էին Չինաստանի աճող ազդեցությանը դիմակայելուն, որը մայրցամաքի գերիշխող առեւտրային գործընկերն է դարձել: Սակայն Ուկրաինայի շուրջ իրավիճակը նոր ճակատ է բացել Աֆրիկայում ազդեցության համար պայքարում, որտեղ շատ երկրներ դժկամությամբ են ընդունեցին Արեւմուտքը՝ Մոսկվայի վրա ճնշում գործադրելու իր արշավում:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42