ARM | RUS |

Թուրքը Ջերմուկի մատույցներում է. սպասենք` կռիվը հասնի 4-րդ մասիվ, որ հասկանա՞նք` պետությունը փլուզվում է. Հովհաննիսյան

18.09.22 | 17:59

Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, մի ակնթարթում կարող են վերանալ ԱԺ մեծամասնություն, քվորում, կանոնակարգ հասկացությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Առաջարկություն` սեպտեմբերի 21-ի նախօրեին Առաջարկում եմ այս անգամ տրաֆարետային շնորհավորանքների ու վերացական բարեմաղթանքների փոխարեն՝ հանրային գիտակից դեմքերը հանդես գան կոնկրետ ասելիքով։ Սեպտեմբերի 21-ը դարձնենք իսկական աշխատանքային օր։

Պետության նոր էջը

Մեր անկախ պետականությունն ունեցել է մի քանի փուլ. 1991-2018՝ Հայաստանի երրորդ Հանրապետություն, 2018-2020՝ անցումային փուլ՝ փլուզման նախապատրաստական, 2020-2022՝ բուն փլուզումների։ Մենք պետք է ընդունենք, որ անկախության 1991-2018 պրոյեկտը չկա։ Չկարողացանք պահել։ Երրորդ Հանրապետությունը չկա։ 2020-ից մինչև հիմա մենք պետական և հանրային մակարդակով զբաղված էինք տուն-տունիկով։ Հետևանքը` այսօրվա վիճակը։ Թուրքը Ջերմուկի մատույցներում է։ Էլ ինչի՞ն ենք սպասում. սպասենք` կռիվը հասնի 4-րդ մասիվ, որ հասկանա՞նք, որ պետությունը փլուզվում է։ Մեր խնդիրը հիմա անկախ պետականության նոր պրոյեկտի ձևավորումն է։ Արագ ու գրագետ։ Ներառյալ` Արցախի հարցի նոր ընկալումը։ 2022-ից սկսվող` Հայաստանի նոր էջը պետք է ունենա նոր բովանդակություն, լուծման ենթակա նոր խնդիրներ, Հայաստանը պետք է ունենա նոր բանակցային կոնցեպտ, նոր տեսլական։ Մենք պետք է սթափ հասկանանք պետականության նոր պրոյեկտի հայկական ռեսուրսը, շարժիչը, հնարավոր դաշնակիցներին։

Իրականությունը

Ցաքուցրիվ չլինելու, առավելագույնս կոնկրետ և կիռական լինելու համար անհրաժեշտ է առանց մեղմացումների, կետ առ կետ ձևակերպել իրականությունը, ու այդ հենքի վրա սկսել գտնել լուծումներ։ Կարկատաններով հին պետությունը չենք պահելու։ Հիմա նոր գաղափարների, նոր բովանդակության, բացառիկ դժվարությամբ գտնվող ելքերի ու քայլերի ժամանակն է։ Ես սա՛ նկատի ունեմ հայկական պետականության նոր էջ ասելով, 2022-ից պետականության նոր պրոյեկտ ասելով։ Իսկ իրականությունը ծայրահեղ բարդ է.

1. Թուրքը մտել է մեր երկիր, և Երևանը նրա համար վերջնանպատակ է։

2. Գործող իշխանության ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը արդյունք չտվեց, ընդունում է դրա տապալումը, և ինքը, ըստ էության, այլևս չի պատկերացնում իր անելիքը։

3. ԱԺ մեծամասնությունը գտնվում է խմբակային փսիխոզի մեջ։ Չի ընկալում իրականությունը, չի հասկանում, թե ինչ է ասում իրենց քաղաքական ղեկավարը, չի հասկանում, թե ինչ է կատարվում իրենց իշխանության օրոք։

4. Օնլայն ռեժիմով տեղի է ունենում երկրի արտաքին քաղաքական կուրսի և անվտանգային համակարգի փոփոխություն։ Սրա տակ ոչ մի հաշվարկ, ոչ մի իրական երաշխիք չկա։ Բայց գործող իշխանությունը գնում է դրան, իսկ հանրությունը չի հասկանում։

5. Փողոցը դառնում է քաոտիկ, չափազանց ագրեսիվ, և կա մեծ վտանգ` անկառավարելի զարգացումների։

6. Չունենք գործող իշխանությանը որպես պատրաստի այլընտրանք ձևավորված քաղաքական-հասարակական միավոր։ Առկա ընդդիմադիր ձևաչափերը այլևս ժամանակավրեպ են։

Ընդդիմությունը այլ բան է, այլընտրանքը՝ լրիվ ուրիշ բան՝ գրեթե իշխանություն։ Գործող վարչապետը ասում է` իմ կոնցեպտը ձախողվել է, ու նույն վայրկյանին չի ներկայացվում այլընտրանքային կոնցեպտ, ոտքի վրա փոխվում է երկրի քաղաքական կուրսը, անվտանգային համակարգը, ու չի ստանում գնահատական հակաիշխանական համակարգի կողմից (առանձին անհատներ հաշիվ չէ)։ Նենսի Փելոսիի հայամետ գործունեության համար երախտապարտ ենք, նրա հայամետ ձևակերպումները հաճելի են, բայց Նենսի Փելոսին Վուդրո Վիլսոնի քարտեզի նման մի բան է` իրական հողի վրա աղետը կանխելու զրոյական երաշխիքով։ Ու ոչ ոք սա չի բացատրում ժողովրդին։ Չի բացատրում, որ ողջ մանկապատանեկան իշխանությամբ Փելոսի երկրպագելը ուղիղ պրովոկացիա է Իրանի, հանդեպ, որը միակն է այսօր խոսում սահմանների անձեռնմխելիության մասին, Ռուսաստանի, որը միակն է, որի իրական զորքը այստեղ է, Չինաստանի, որը ՄԱԿ ԱԽ-ի նիստում խոսում է Արցախի հարցի` չկարգավորված լինելու մասին։ Ու չկա ինստիտուցիոնալ միավոր, որ հայ ժողովրդին սա մանրամասն կբացատրի։ Սա խոսում է ոչ իշխանական համակարգերի ինստիտուցիոնալ ձախողման մասին։ Ստացվում է անհեթեթ վիճակ՝ գործող իշխանություն և դիմացը` ինստիտուցիոնալ վակուում, իսկ այդ դեպքում մինչև թուրքի` կասկադ հասնելը գործող իշխանությունը մնալու է։

7. Հայաստանի հաջորդ իշխանությունը ժառանգելու է այն իրականությունը, ինչը թողնելու է այս իշխանությունը, և չի ունենալու իրավունք` անդադար մեղադրելու նախկիններին։ Սա դաժան փաստ է, և հաջորդ իշխանություն կլինի այն միավորը, որը կընդունի խաղի այս կանոնը։ Այն ծայրահեղ վատ իրականության իշխանություն է լինելու, առանց նվնվալու իրավունքի, չի ստեղծելու նոր եռատոներ, բայց ունենալու է ամենակարևոր առաքելությունը՝ պահել պետությունը։

8. Ունենք պետական մտածողոթյան հանրային կրիտիկական ցածր մակարդակ. չկա անվտանգության զգացում և չկա կորստի զգացում՝ տարածքային և մարդկային։

9. Ունենք փայլուն անհատներ բոլոր սերունդների մեջ, հատկապես` երիտասարդության, և այդ անհատները ճիշտ իշխանության պայմաններում կարճ ժամանակում փոխելու են ընդհանուր հասարակական տրամադրությունները և որակները։

10. Ունենք միջին սերնդի ինֆանտիլության խնդիր։ Ինչ լինում է` իներցիայով ու լուռ սպասումով նայում ենք նախկին նախագահներին։ Ողջ հարգանքով հանդերձ` նրանց անցած ճանապարհի հանդեպ, բայց միջին սերունդը պետք է կարողանա զգալ առաքելություն և հասունություն՝ պատասխանատվություն վերցնելու։

12. Ո՞ւր են մյուսները։ Հայաստանն ունեցել է նախկին վարչապետեր, որոնք երկար տարիներ կարևորագույն որոշումներ են կայացրել, անհատապես կայացել են այս երկրում, ի վերջո դարձել են հաջողակ կապիտալի տեր մարդիկ։

Բա հիմա ու՞ր են։ Երբ թուրքն արդեն Ջերմուկ է ռմբակոծում, չե՞ն զգում պատասխանատվություն, անելիք, ասելիք չկա՞։ Խոսքը վերաբերում է նաև մի խումբ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։ Նման հարցերը հնարավոր չի լինելու շրջանցել։ Թերևս բացառություն են Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Վարդան Օսկանյանը, ովքեր մեկ վայրկյան չմնացին կողքի քաշված։

13. Սփյուռքը Հայաստանին այս պահին վերաբերվում է որպես մեծ ռեստորանի` համով, թարմ։ Բայց սա Հայաստանի մեղավորությունն է. պետությունը իդեա չունի, առաջարկելու բան չունի։

14. Հայաստանը խաղալիք չէ, այստեղ ապրող միլիոնավոր մարդիկ խաղալիք չեն, էքսպերիմենտալ կենդանիներ չեն, որ թողնենք բախտի քմահաճույքին։ Գրագետ, սառը, պետական մտածողությամբ` պետք է փրկենք վիճակը, ավելի մեծ և "փառաբեր" գործերը թողնելով հաջորդ, հաջորդի հաջորդ սերունդներին և իշխանություններին։ Հասկանալ է պետք պրոբլեմների էությունը և հնարավոր ընդունելի լուծումները։ Փոխվել է Արցախի հարցի բովանդակությունը, փոխվել են Հայաստանի հնարավորությունները։ Չի կարելի մի օր ասել` թուղթ եմ ստորագրելու, հաջորդ օրը ասել՝ չեմ ստորագրելու։ Չի կարելի նախորդ օրը դիմել ՀԱՊԿ, հաջորդ օրը` փչացնել ՀԱՊԿ-ը։ Չի կարելի զանգել Պոտինին, հաջորդ օրը ասել, թե կրակը ամերկացիներն են կանգնացրել։ Իշխանությունը նրա համար է, որ լուծի խնդիրները, երբեմն` անկարելին դարձնի հնարավոր, լինի ճկուն, խուսափի վատագույնից։ Չի կարող, չպիտի այնպես լինի, որ իշխանության բանակցային ցիկլերը ավարտվեն ռազմական գործողություններով ու հարյուրավոր զոհերով։

15. Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը գիտեն ինչ են ուզում։ Չգիտենք միայն մենք։ Մենք ասելով ես նկատի ունեմ Հայաստանը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ոչ իշխանական միտքը։ Նման պարագայում ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, լրիվ տրամաբանական են։ Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։ Ժամանակն է, որ մենք հասկանանք, որ նոր ստեղծված իրականության մեջ պետք է ձևակերպել հայկական միտք, հայկական շահեր, հայկական նոր բովանդակություն։ 16. Շատ գործիչներ ինչ-որ հարցումների գերին են` անհատական և իրավիճակային վարկանիշների։ Բայց ամեն ինչ սրընթաց է փոխվում։ Ի դեպ, 100 տարի առաջ Արամ Մանուկյանն ու Նժդեհն ունեցել են ամենամեծ անտիռեյտինգները, բայց կարողացել են համախմբել ու պետություն պահել։ Գործիչները, որոնք իրոք առաքելություն են զգում, հիմա պիտի դուրս գան ու լծվեն պետություն պահելու գործին։ Չանեն հիմա, հետո նոր իրականություն է լինելու։

17. Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, էլ ե՞րբ, եթե ոչ հիմա մենք պետք է շրջադարձային որոշումներ կայացնենք, միավորվենք, գրագետ ու վճռական լինենք։ Հանրային տրամադրությունները՝ տագնապ, ագրեսիա, անհուսություն և այլն՝ փոխակերպենք նոր քաղաքական-հասարակական շարժման, որի առանցքը, սուպերգաղափարը պետությունն է։ Ու անհուսությունից փողոցում հավաքվող հազարներին, տանը նստած` իրենց անելիքը չիմացող հարյուր հազարներին միավորենք գործնական գաղափարի շուրջ՝ պահում ենք պետությունը։ Որոշում ենք պահել պետությունը։

18. Երբ կռիվը Երևանի կենտրոնից երեք ժամվա հեռավորության վրա է, մի ակնթարթում կարող են վերանալ ԱԺ մեծամասնություն, քվորում, կանոնակարգ հասկացությունները։ Սա կարծես թե դեռ չի գիտակցվում։ Պետք է աշխատել պետական ինստիտուտների հետ, ձևավորել նորերը՝ անհատական մակարդակում բացառելով ագրեսիան։ Ներսում արյուն չպետք է լինի։ Սա պետք է ֆիքսել` որպես հիմնական մեսիջ և փոխանցել գործող իշխանությանը, ԱԺ մեծամասնությանը։ Ամփոփում Հայաստանի պետականության նոր էջը, պետականության նոր պրոյեկտը փուլային է. Կարճաժամկետ. կանգնեցնել օրհասական փլուզումը, դա կարող է շաբաթների խնդիր լինել։ Միջնաժամկետ. դաշնակիցների, հարևանների, միջազգային հանրության, հակառակորդների հետ նոր բանակցային իրատեսական կոնցեպցիա, նոր լուծումներ, որոնք կապահովեն կայունություն։ Երկարաժամկետ. Հայաստանի, Արցախի և հայկական աշխարհի նոր բովանդակություն, զարգացման նոր տեսլական»։


Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը կողաշրջվել

Բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատար «Isuzu»-ն. վերջինը...

17:37

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և տարածաշրջանային զարգացումների հարցեր

Արմեն Գրիգորյանը ԵՄ բարձրաստիճան պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցության և...

17:13

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ Բաբիշովը

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբան է նշանակվել Էմիլ...

17:08

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա. Սուրենյանց

ՔՊ-ում դեմոկրատիան ընկալվում է միայն որպես ընտրությունների մեխանիկա....

16:08

Սյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է նաև թմրամիջոց

Սյունիքի պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին․ նրա մոտ հայտնաբերվել է...

16:03

Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ կողքին

Ալեքսանդր Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից և շուտով կգտնվի կնոջ...

15:54

Աննա Վարդապետյանը ստացել է Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանի դիմումը. քննարկման փուլում է

Աննա Վարդապետյանը ստացել է Ալեքսանդր Կոչուբաևի փաստաբանի դիմումը. քննարկման փուլում...

15:03

Ցուցիչ է, երբ ՔՊ-ականները միաբերան դատապարտում են մարդու անձնական կյանք մտնելը, բայց բոլորով ծանոթացել էին Հովիկ Աղազարյանի անձնական բնույթի նամակագրությանը. Դանիելյան

Ցուցիչ է, երբ ՔՊ-ականները միաբերան դատապարտում են մարդու անձնական կյանք մտնելը, բայց բոլորով...

14:44

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են մրցանակակիրները

17-րդ անգամ «ՌեԱ»-ն Հայաստան բերեց անիմացիայի լավագույն դեմքերին. հայտնի են...

14:12

Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ծախսերը կկրճատվեն․ Ֆինանսների նախարարություն

Էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ծախսերը կկրճատվեն․...

13:02

Անձը 105 դրվագ գործողություններով տարբեր չափի գումարների հափշտակություն է կատարել

Անձը 105 դրվագ գործողություններով տարբեր չափի գումարների հափշտակություն է...

12:43

Բոլիվիայում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով 16 մարդ է զոհվել

Բոլիվիայում ավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով 16 մարդ է...

12:21

2026 թվականին նախատեսվում է ՀԾԿՀ-ին 1,2 մլրդ դրամ հատկացնել․ Ֆինանսների նախարարություն

2026 թվականին նախատեսվում է ՀԾԿՀ-ին 1,2 մլրդ դրամ հատկացնել․ Ֆինանսների...

12:02

Որևէ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն. Գոհար Մելոյան

Որևէ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն. Գոհար...

11:41

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի

11:27

Գործ ունենք ապօրինության հետ. հակված եմ մտածելու, որ այդ տեսագրություններն արվել են պետական կառույցների կողմից. Իոաննիսյանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի մասին

Գործ ունենք ապօրինության հետ. հակված եմ մտածելու, որ այդ տեսագրություններն արվել են պետական...

11:04

«Զավիկի ղարս»-ի եվս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է

«Զավիկի ղարս»-ի եվս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել...

10:45

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ. Տիգրան Աբրահամյան

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ...

10:33

3-ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից

3-ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից

10:15

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ...

09:45

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02