Ամենայն հավանականությամբ, Կանադայում գնաճը խթանող հիմնական ճնշումը իր գագաթնակետին կհասնի այս տարվա չորրորդ եռամսյակում: Այս մասին Reuters լրատվական գործակալությանը պատմել են տնտեսագետները՝ նշելով, որ երկիրը կարող է ռեցեսիայի կարիք ունենալ: Օգոստոս ամսվա գնաճի տվյալները պետք է հրապարակվեն երեքշաբթի օրը, որում, ըստ վերլուծաբանների, գնաճը հուլիսի 7,6 տոկոսից անկում է կատարել՝ հասնելով 7,3-ի: Այնուամենայնիվ, բոլոր հայացքներն ուղղված կլինեն գնաճի երեք հիմնական չափորոշիչներին՝ CPI Common, CPI Median եւ CPI Trim, որոնք միասին համարվում են հիմնական գնային ճնշման լավագույն ցուցանիշը: Հուլիսին երեք չափորոշիչների միջին ցուցանիշը հասել է պատմական առավելագույնին` 5,3 տոկոսի: Լրատվաան գործակալության հետ զրուցած 8 մասնագետներից 6-ը կարծում է, որ գնաճն իր գագաթնակետին կհասնի չորրորդ եռամսյակում: Գնային միջակայքերի ընդլայնումը, աշխատավարձերի բարձրացումն ու սպառողների եւ բիզնեսի գնաճային սպասումների աճը նշաններ են, որ գնաճն ավելի է արմատավորվում տնտեսության մեջ, Reuters-ին ասել են տնտեսագետները: Կանադական բանկը հույս ունի խուսափել նման արդյունքից` պնդելով, որ, գնաճը զսպելու համար, տոկոսադրույքների ավելի ագրեսիվ բարձրացումներ կպահանջվեն: Կենտրոնական բանկը, վեց ամսում, արդեն 300 բազիսային կետով բարձրացրել է տոկոսադրույքները՝ մինչեւ 3,25 տոկոսի, որը 14 տարվա ընթացքում ամենաբարձրն է եւ 10 ամենավաճառվող արժույթները վերահսկող կենտրոնական բանկերի մեջ: Իր հերթին, Կանադայի բանկը պնդում է, որ կարող է դանդաղեցնել գնաճը՝ առանց տնտեսությունը աղետի հասցնելու: Ինչ վերաբերում է հիմնական գնաճին, ապա Կենտրոնական բանկը կարծում է, որ 2024 թվականին այն կվերադառնա 2 տոկոսին: Տնտեսագետների մեծ մասը համաձայն է այս ժամկետի հետ կամ կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42