Տնտեսության առաջընթացի ապահովումը ներկայումս Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է: Տնտեսական բարձր ցուցանիշներ գրանցելու համար առավել քան կարևոր են պահանջվող նախադրյալների ստեղծումը: Տնտեսության աշխուժացման համար պայմանները կարելի է բավարարել մեծամասամբ ՀՀ-ում տնտեսական գործունեության միջավայրի բարելավմամբ և համապատասխան հարկաբյուջետային քաղաքականության որդեգրման միջոցով: Հայաստանի տնտեսական համակարգում դեռևս առկա են մի շարք լուրջ հիմնախնդիրներ, որոնք խոչընդոտում են տնտեսական վերափոխումների հետագա արդյունավետությունը: Իրականացվող հարկային քաղաքականությունը դեռևս հեռու է կատարյալ լինելուց: Գաղտնիք չէ, որ «Հարկային» եզրույթը օգտագործվում է որպես «մահակ»՝ տնտեսվարող սուբյեկների համար ահուսարսափ տարածելու համար: Էլ չենք խոսում հարկային վարչարարության արդյունքում ի հայտ եկած քաշքշուկի, օրինական դաշտում գործող տնտեսավորողների համար ստեղծված բազմաթիվ բարդությունների մասին՝ այնինչ ստվերում գործող տնտեսվարողները կարողանում են դուրս մնալ հարկային մարմինների տեսադաշտից: Հարկային քաղաքականությունը նոր մոտեցումների կարիք ունի, որը թույլ կտա վերափոխել հարկային ծառայողի կերպարը: Հարկային մարմինների վերափոխման համար անհրաժեշտ է, որ նրանք առավելագույնս աշխատեն այն ուղղությամբ, որ օրինապահ բիզնեսը նվազագույն կերպով զգա իրենց միջամտությունը, այսինքն՝ տնտեսվարողների և հարկային մարմինների կոնտակտը հասցվի մինիմումի: Իսկ այն տնտեսվարողները, ովքեր օրինական դաշտում չեն գործում և թաքնվում են ստվերում, պարբերաբար զգան հարկայինի ներկայությունը: Հարկայինի և մաքսայինի գործունեության արդյունավետությունը պետք է հասցվի այնպիսի մակարդակի, որ ստվերի բացահայտումը դառնա ընդամենը ժամանակի հարց: Վարչապետ Կարապետյանը ՊԵԿ նոր նախարարին ներկայացնելիս հատուկ ընդգծեց համակարգի վերափոխման հարցը, ինչը նաև տեսակի պայքար է: Կ. Կարապետյանն ըստ էության խաղի նոր կանոններ ապահովեց, որի հաջողությունը իրապես կփոխի իրերի դասավորությունները տնտեսության մեջ: Մնում է հանձնարարությունը չմնա «օդում կախված» և կյանքի կոչվեն:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34