Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետանքով Վարդենիսի Սոթք գյուղում վնասված էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը օրվա ավարտին կամ վաղը կվերականգնվեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը (ֆոտոռեպորտաժ):
«Երեկ եւ այսօր տարբեր մարզերից մասնագետներն աշխատանքներ են իրականացնում: Այս արագությամբ աշխատելու դեպքում մինչեւ օրվա վերջ, ամենաուշը՝ վաղը, էլեկտրամատակարարումը եւ գազամատակարարումը կվերականգնվեն: Նաեւ տարբերակ ենք քննարկում, որ դրանք վերականգնվեն թաղամաս առ թաղամաս »,- ասաց Խաչատրյանը:
Վարչական ղեկավարի խոսքով՝ մանկապարտեզը եւ դպրոցը դեռ չեն գործում, իսկ խանութները վերսկսել են աշխատանքները: Այս պահին բնակիչների մեծ մասը գյուղ են:
«Գուցե կանանց մեծ մասը երեկոյան նորից հեռանան գյուղից: Մարդիկ գալիս են գյուղ՝ իրենց վնասները գնահատելու, ում վնասները քիչ են, արդեն իրենց բնականոն կյանքին են վերադառնում: Գյուղում տներ կան, որոնք վնասված չեն եւ հնարավոր է ապրել»,- նշեց Սեւակ Խաչատրյանը:
Վարչական ղեկավարի խոսքով՝ Սոթքում կա 240 տնտեսություն, բնակվում է մոտ 1034 մարդ: Վնասների գնահատման աշխատանքները մոտենում են ավարտին: Հստակ թվերը կնշվեն աշխատանքների ավարտից հետո. «Լինում է, որ վնասները մեր աչքից վրիպում են, բնակիչը մեզ ասում է, որ օրինակ իրենց տան պատը ճաքել է, մենք ավելացնում ենք: Հրետակոծության հետեւանքով նաեւ անասուններ են սատկել»:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ մեր նկարահանող խումբն այցելել էր Սոթք եւ զրուցել բնակիչների հետ:
11:04
10:26
10:02
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01