«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Ի պատասխան լրատվամիջոցների և սպառողների կողմից վերջին օրերին ստացվող հարցումներին և դժգոհություններին՝ հայտնում ենք, որ «Մարս» ընկերության կողմից մատակարարվող «Սնիկերս», «Մարս», «Բաունտի», «M&M’s», «Օրբիտ», «Պեդիգրի» և մի շարք այլ ապրանքատեսակների արժեքները փոփոխել և բարձրացրել է արտադրող «Mars Wrigley Confectionery»-ն գրեթե ամբողջ աշխարհում։
«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն հանդիսանում է «Մարս» ընկերության ներկայացուցիչը Հայաստանում, սակայն ըստ պայմանագրային կարգավորումների, որևէ ազդեցություն երբևէ չի ունեցել և չի կարող ունենալ գնային քաղաքականության վրա:
Գնափոփոխությունը տարածվում է նաև մեր ընկերության պահեստային մնացորդի վրա։
Գնային փոփոխութայն մասին «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն տեղեկացվել է շուրջ մեկ ամիս առաջ։
Հաստատված փոփոխությունը «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն պատշաճ կերպով հայտնել է վաճառակետերին՝ ապրանքատեսականին մատակարարելով նոր արժեքով 12/09/2022-ից։ Ի հաստատումն վերոնշյալի, ներկայացնում ենք «Մարս» ընկերության կողմից ուղարկված տեղեկատվական նամակը:
Հավելենք նաև, որ խանութներում եղած մնացորդների գնափոփոխության մասին որոշումը վաճառակետերն ընդունում են իրենց հայեցողությամբ, և մենք որևէ ազդեցություն չունենք վերջիններիս պահեստային մնացորդի վրա։
Ի պատասխան այլ հարցումների՝ հայտնում ենք, որ «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն «Նեստլե» ընկերության, ինչպես նաև «Ալպեն Գոլդ» ապրանքանիշի ներմուծողը չէ և որևէ կապ այդ ընկերության հետ չունի»

21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47