Որտեղ Նիկոլ Փաշինյանն է, այդտեղ ուրիշ մարդ չպետք է լինի, որովհետեւ պարանոիդալ վախ ունի իր անձի նկատմամբ, եթե ոչ ֆիզիկական, ապա բարոյական պարսավանքից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Մարդը չունի ինքնասիրություն, մարդ, որ ասում է՝ պատրաստ եմ անգամ դավաճանել, բայց այդ թուղթը ստորագրել, այդ մարդուց ինչ եք ակնկալում: Զոհվածների ծնողները արդար եւ եւ իրավունք ունեն, որ արգելում են Ն իկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»: Ինքը մեծացրեք «Եռաբլուրի» տարածքը»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության որդեգրած գործողությունների ու մարտավարության նկատմամբ հասարակության բողոքներին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Չպետք է մոռանալ, որ ընդդիմությունը մեծ ռեսուրս չունի, ընդդիմությունը ունի ճիշտ այնքան ռեսուրս, որքան մարդ կանգնած է իր թիկունքին։ Եթե հանրությունը իրոք ցանկանում է, որ քշենք այս չարիքին, ապա պետք է պատրաստ լինի գալ ու մեկտեղվել ընդդիմության շուրջ, և այդ բողոքը չատրահայտի խոհանոցում, շուկայում և այլն»,- ասաց նա։
Հարցին՝ քայլելուց բացի մարտավարական որևէ փոփոխություն կա՞ ընդդիմության գործողություններում, Խաչատրյանը ասաց․ «Դու անում ես գործողություն՝ ելնելով նրանից, թե ինչքան մարդ է հավաքվել։ Օրեր առաջ ԱԺ-ի մոտ հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, բայց այնպես չէ, որ ամենամեծ հավաքն է տեղի ունեցել, եղել է ինքնաբուխ հավաք, տարբեր մարդիկ տարբեր ուղերձներ են հղել։ Կարծում եմ, որ այդ պահին մենք ճիշտ ենք վարվել, գիշերը ժամը 11-ին հավաքել փակ շենքի մոտ և ինչ գործողություն պահանջել։ Գործողությունը ինքնանպատակ չէ, մտնեինք դատարկ շենք, որ ի՞նչ անեինք։ Եթե այդ բողոքողները հաջորդ օրը առավոտյան հավաքվեին ԱԺ-ի դիմաց, պրոցեսները կարող էին այլ ճանապարհով գնալ։ Եթե հասարակությունը չի հավաքվում, գոհ է այս իշխանություննեից, ի՞նչ տարբերակ եք առաջարկում»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55