Կառավարությունն այսօրվա նիստում նախագծերի չզեկուցվող փաթեթով որոշում կընդունի մասնավորեցնել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի 100 % պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ընկերության ընդհանուր շենք-շինությունների մակերեսը կազմում է՝ 6864,58 ք/մ, (4658,26 ք/մ լողավազան, 1764,5 մարզասրահ և օժանդակ շինություն և 441,82 պահեստ), իսկ դրանց սպասարկող հողատարածքը՝ 51,89 հա:
Ընկերության ամբողջ անշարժ գույքը (իրեն սպասարկման հողամասով), դեռևս 08.11.2006թ-ին 50 տարի ժամկետով տրամադրվել է «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» կազմակերպությանը և Ընկերության հետ կնքել է վարձակալության պայմանագիր, ինչն էլ սահմանված կարգով ստացել է պետական գրանցում: Վարձակալության պայմանագրի համաձայն՝ վարձակալման ժամանակահատվածի ընթացքում վարձակալը վարձատուին պարտավոր էր վճարել, որպես վարձավճար վարձակալվող գույքի կազմի մեջ մտնող հյուրանոցային շենքերից ստացվող օգուտների զուտ շահույթի 5% չափով գումար: Հետագայում ՀՀ կառավարության 21.01.2010 թվականի N 74-Ն որոշմամբ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՊՓԲԸ-ի գույքի մի մասը (այդ թվում հյուրանոցային շենքեր) օտարվել են։
Ընկերությունում նախորդ տարիներից կուտակված պարտավորությունների մարման և ըննթացիկ ծախսերի կատարման համար վարաձակալի կողմից անհատույց տրամադրվել է ավելի քան 140 մլն դրամ։
Հաշվի առնելով, որ ընկերության ամբողջ գույքը տրամադրված է վարձակալությամբ «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությանը, Պետական գույքի կառավարման կոմիտեն 15.06.2022թ. թիվ 01/10.5/4037-2022 գրությամբ դիմել է վարձակալին՝ ընկերության մասնավորեցման ձևի, գնի, ներդրումների և այլնի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել համար։
Պատասխան 23.06.2022թ. թիվ ՄՄ-2-1 գրությամբ «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությունը տեղեկացրել է, որ պատրաստ է ձեռք բերել ընկերության բաժնետոմսերը (թվով 5 հողամասերը՝ 6422.76 ք.մ շենք-շինություններ և 14.22711 հա հողատարածք), իսկ 441.82 պահետը և դրա համար հատկացված 37.26247 հա հողատարածքն առաջարկել է տրամադրել վարձակալությամբ` վարձակալության ժամկետ սահմանելով ընկերության և «ՆՅՈՒ ՀՈՐԻԶՈՆ ԳՐՈՒՊ ԻՆԿ» ընկերության միջև 2006 թվականի նոյեմբերի 8-ին կնքված վարձակալության պայմանագրի ավարտը՝ 08.11. 2056 թվականը։ Պատրաստ է վճարել բաժնետոմսերի արժեքը 2 ամսվա ընթացքում, որից հետո կատարել 400մլն դրամի ներդրում։
Միաժամանակ «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերությունը տեղեկացրել է, որ ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում և վերջին տարիներին պայմանավորված աշխարհաքաղաքական տարբեր ճգնաժամերով, լուրջ խնդիրներ են առաջացրել օտարերկրյա մարզիկների ընդունման և դրանց դիմաց գումարների ստացման մասով, ինչն անհնարին է դարձնում ձեռնարկատիրական գործունեության իրականացումը, ուստի խնդրել է Ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Նյու հորիզոն գրուպ ԻՆԿ» ընկերության (գրանցված ԱՄՆ-ում) միակ հիմնադրի կողմից միանձնյա հիմնված, հայաստանյան ռեզիդենտ հանդիասցող «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին»,-ասվում է որոման հիմնավորման մեջ։
Նախագծով առաջարկվում է Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը՝ օտարել ՀՀ-ին՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի, որից հետո ընկերության 100 % պետական բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով, 732,171.321 հազ. դրամ շուկայական արժեքով (Ընկերության 3,057,894.0 հազ. դրամ գնահատված ակտիվներից հանած՝ 24,260.0 հազ. դրամ գնահատված պարտավորությունները և 2,301,462.679 հազ.դրամ հողի կադաստրային արժեքը) մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ՝ «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01