Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3-ի շրջանակներում ՀՀ Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ խոսքը Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի երկայնքով գտնվող հողամասերի մասին է:
Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի կառուցման համար անհրաժեշտ հողամասերն արդեն իսկ օտարվել են, սակայն դեպի վերակառուցվող ճանապարհի երկայնքով գտվող մի շարք ազդակիր հողամասեր մոտեցումներ ապահովելու նպատակով լրացուցիչ տարածքների օտարման անհրաժեշտություն է առաջացել։
Նշվածից բացի՝ որոշ խնդիրներ ի հայտ են եկել շինարարության ընթացքում. Մասնավորապես, ճանապարհի շեպի նախագծային թեքությունը բավարար չի եղել տվյալ հատվածում շեպի կայունությունն ապահովելու համար և անհրաժեշտություն է առաջացել փոխել շեպի թեքությունը, ինչի արդյունքում ճանապարհահատվածի Մաստարա համայնքի միջով անցնող հատվածի օտարման շերտի լայնությունը մեծացել է և լրացուցիչ օտարման անհրաժեշտություն է առաջացել։ Բացի այդ՝ Ակունք համայնքում ի հայտ են եկել կադաստային շեղումներ, որոնք ուղղելուց հետո Ակունք համայնքում գտնվող որոշ հողամասեր մասնակի ընդգրկվել են ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում, ուստի նշված տարածքները նույնպես օտարելու անհրաժեշտություն է առաջացել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝նախագծով առաջարկվում է Ծրագրի իրականացումն ապահովելու, երրորդ անձանց իրավունքներից ազատ տարածք շինարարին հանձնելու համար ՀՀ Արագածոտնի Թալին համայնքի Ակունք, Մաստարա բնակավայրերի և Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի տարածքում գտնվող ընդհանուրը 33 հողամասերի օտարման գոտու սահմաններում գտնվող տարածքները ճանաչել հանրության գերակ շահ։
Oտարվող սեփականության ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է կգա Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն առաջարկվում է սահմանել 2023 թվականի մարտի 1-ը։
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01