Սեպտեմբերի 22-ին Թեհրանում Իսլամական Հեղափոխության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ եւ ամբողջ Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) սկսվել է զորահանդես՝ բանակի, ինչպես նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ռազմածովային եւ ռազմատիեզերական ուժերի մասնակցությամբ: Ինչպես նշում է IRNA գործակալությունը, զորահանդեսը նվիրված է Սրբազան պաշտպանության շաբաթին, որը նախօրյակին սկսվել է 1980 թվականին բռնկած իրանա-իրաքյան զինված հակամարտության տարելիցի օրը: Ավանդաբար այդ օրերն Իրանում անցկացվում են երկրի ռազմական ներուժի ցուցադրման միջոցառումներ, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի զորահանդես Թեհրանում եւ ռազմանավերի ստուգատես Բենդեր Աբասում: Բացի դրանից Բանակի եւ ԻՀՊԶ-ի հրամանատարության ներկայացուցիչները հաշիվ են տալիս պաշտպանական նախագծերի իրականացման, ազգային պաշտպանա-արդյունաբերական համալիրի վերջին նվաճումների մասին: «Սրբազան պաշտպանությունը դրեց իրանցի ժողովրդի նոր կյանքի սկիզբը, որը կոչված է կերտելու պատմությունը եւ ավանդ ներդնելու ուժերի գլոբալ հավասարակշռության փոփոխության մեջ,- մեջբերում է անում IRNA-ն զորահանդեսում Իրանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ մայոր Մոհամադ Բաղերիի խոսքից:- Սրբազան պաշտպանությունը բոլորին ապացուցեց, որ արժանի կյանք ապրելու եւ անվտանգություն, հարմարավետություն եւ առաջընթաց վայելելու համար անհրաժեշտ է լինել ուժեղ եւ հզոր, տալ հակահարված: Մեր ռազմական հզորությունը նախատեսված է միայն պաշտպանության համար, եւ այժմ օդը, երկիրը, ծովն ու տիեզերքը վկաներն են Իրանի Իսլամական Հանրապետության հզորության աճի»: «Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, չեն հանդուրժի տարածաշրջանի սահմանների փոփոխություն, եւ մենք երկու երկրներին՝ Ադրբեջանին եւ Հայաստանին, խորհուրդ ենք տալիս լուծել իրենց խնդիրները խաղաղ միջոցներով եւ երկխոսության ճանապարհով,- նշել է ԻԻՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը: – Մենք հակամարտություններ եւ պատերազմներ չենք սանաձազերծում, բայց եւ լռության չենք մատնում, երբ դրանք սկսվում են: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանը լինի ազատ սպառնալիքներից եւ բարեկամությամբ ու համագործակցությամբ լի Արեւմտյան Ասիայում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42