Սեպտեմբերի 20-ին, ժամը 19.30-ի սահմաններում, իրացնելով ստացված տեղեկությունները, ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը մեկնել էր Գանձակ բնակավայր: Հ. Աբրահամյան փողոցում ոստիկանները նկատելով, որ նույն գյուղի 41-ամյա բնակչի ձեռքին ինքնաձիգ կա, փորձել էին վնասազերծել, սակայն նա ինքնաձիգից օդ կրակահերթ էր արձակել և դիմել փախուստի: Ոստիկաններին հաջողվել էր բռնել նրան, ձերբակալել և տեղափոխել բաժին: Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 8 պարկուճ: Զննությամբ 41-ամյա տղամարդու առանձնատան բակում հայտնաբերվել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ պահունակով, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 2 պահունակով, «Պարաբելում» տեսակի ատրճանակ՝ պահունակով, տարբեր տրամաչափի 1098 փամփուշտ և 8 պարկուճ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված զենք-զինամթերքը ձեռք է բերել 44-օրյա պատերազմի ժամանակ: Գանձակցի 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01