Լեհաստանը հոկտեմբերին կստանա Թուրքիայից գնված առաջին Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): Այս մասին ուրբաթ օրը VNeT ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Վոյչեխ Սկուրկևիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Արդեն հոկտեմբերին «Բայրաքթար» ԱԹՍ-ները կլինեն լեհական բանակում»,- ասել է նա։ Բացի այդ, ըստ Սկուրկևիչի, «արդեն այս տարվա չորրորդ եռամսյակում լեհական բանակը կհամալրվի «Patriot« հակահրթիռային և հակաօդային պաշտպանության համակարգերով։ Պատասխանելով տանկերի մատակարարման մասին հարցին, այդ թվում՝ ամերիկյան «Abrams» և հարավկորեական «K2 Black Panthers»-ի, պաշտպանության փոխնախարարը հիշեցրել է, որ, համաձայն լեհական և կորեական կողմերի պայմանավորվածությունների, առաջին մատակարարումները պետք է սկսվեն 2022 թվականի վերջին։
«Այսպիսով, տարեվերջին կորեական այս տեխնիկան, անկասկած, կմատակարարվի լեհական բանակին»,- ասել է նա։ Լեհաստանն անցյալ մայիսին Թուրքիայից պատվիրել էր 24 «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք։ Նշենք, որ Թուրքիան վերջին տարիներին սկսել է մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրություն ոչ միայն իր զինված ուժերի կարիքները հոգալու, այլև արտահանման համար։ «Baykar» ռազմարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող «Bayraktar TB-2» անօդաչու սարքերը շահագործում են արդեն վեց պետություն՝ Ադրբեջանը, Քաթարը, Լիբիան, Մարոկկոն, Լեհաստանը և Ուկրաինան։ Այս տեսակի անօդաչու սարքերը օգտագործվել են Արցախում, Սիրիայում և Լիբիայում մարտական գործողություններում։ Հիշեցնենք, որ Bayraktar TB2 անօդաչուներն կիրառվել են Ադրբեջանի կողմից Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան մինչ պատերազմը Ադրբեջանին տասնյակ նման սարքեր է մատակարարել։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42