Սեպտեմբերի 19-ին ոստիկանություն զանգած Շնող գյուղի բնակիչը հայտնել էր, որ Լորուտ և Հաղարծին գյուղերի մերձակա սարերից գողացել են իր խոշոր եղջերավոր անասունները: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզել են, որ Լորուտից շուրջ 20 կմ հեռավորության վրա գտնվող հանդամասից են գողացել խոշոր եղջերավոր անասունները: Տուժողին պատճառվել էր մոտ 4 միլիոն 500 000 դրամի վնաս: Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ, օգտվելով առանց հսկողության թողնված լինելու հանգամանքից, 13 գլուխ խոշոր եղջերավոր անասունները գողացել էր Դսեղ գյուղի 40-ամյա բնակիչը և տարել իր անասնագոմ: Պարզվել է նաև, որ կենդանիներից երեքը վաճառել էր, իսկ 2-ը, միսը հետագայում վաճառելու նպատակով, Հագվի գյուղի երկու բնակչի հետ՝ մորթել: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ մորթված կովերից մեկի մսամթերքը հայտնաբերվել է Ալավերդի-Վանաձոր ճանապարհին՝ «Ֆորդ» մակնիշի մեքենայի սրահում: Մսամթերքի մյուս մասը և հինգ խոշոր եղջերավոր անասունները հայտնաբերվել են 40-ամյա դսեղցու անասնագոմում: Հագվի գյուղի երկու բնակիչը ներկայացվել են ոստիկանության Թումանյանի բաժին: Դսեղ գյուղի բնակիչը սեպտեմբերի 22-ին ձերբակալվել է: Վերոհիշյալ անձինք և կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01