ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2016 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 16:20-ին, Դիլիջան քաղաքի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել առ այն, որ ամուսինը վիճաբանում է ընտանիքի անդամների հետ խնդրել ոստիկանների միջամտությունը:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները պահանջել են տղամարդուց դադարեցնել վիճաբանությունը, սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, վիճաբանել է նրանց հետ, հայհոյել, ապա գործարկած բենզասղոցով հարձակվել ոստիկանների վրա: Ոստիկանության ծառայողներից մեկը, իրական վտանգ զգալով, իրեն ամրակցված «Մակարով» տիպի ատրճանակից մեկ անգամ նախազգուշական կրակոց է արձակել օդ, որից հետո ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան՝ ձեռքից վերցնելով բենզասղոցն ու նրան բերման ենթարկել:
Դեպքի առթիվ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Ոստիկանության երկու աշխատակից ճանաչվել են տուժող և հարցաքննվել։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել բենզասղոցը, հարցաքննվել են մի շարք վկաներ։ Տղամարդը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55