Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության 135-ամյակի առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կուսակցության 135-ամյա հոբելյանի առիթով:
ADԿուսակցությունն իր երկարամյա գործունեությամբ ծառայել է մեր ժողովրդին և Հայրենիքին՝ հանդիսանալով հայությանը ոգեշնչող, համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը:
Իրենց ազգանվեր գործունեությամբ հիշատակման են արժանի կուսակցական այնպիսի անհատներ, մտավորականներ, ինչպիսիք են` Սմբատ Բյուրատը, Ստեփանոս Սափյան-Գուլյանը, Մեծն Մուրադը, Ատրպետը, Արամազը:
Ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում, իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել իր կենսունակությունը:
Բարձր գնահատանքի է արժանի ոչ միայն Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությունն ու պատմությունը, այլ նաև նրա դերը Սփյուռքում քաղաքական ու հասարակական կյանքի կազմակերպման մեջ: Մասնավորապես, անգնահատելի է կուսակցության ներդրումը հայապահպանության, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է ՍԴՀԿ աջակցությունն ու զորակցությունը հայության և Հայաստանի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծման, ազգային ինքնության և լեզվի պահպանման, Մայր Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Հայաստանի ու Արցախի զարգացման և այլ հարցերի լուծման գործում
Եվս մեկ անգամ շնորհավորելով Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հիմնադրման 135-ամյա հոբելյանի առիթով՝ մաղթում եմ կուսակցաշինական բեղմնավոր ու արգասաբեր գործունեություն՝ հանուն Հայաստանի ժողովրդի և ողջ հայության», - ասվում է ուղերձում:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01