Մալաթիայում հնչած կրակոցների և երկու անձի սպանության դեպքը բացահայտվել է. 27-ամյա երիտասարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից ու մանրամասնում, որ սեպտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել՝ որ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում կրակոցներ են:
Դեպքի վայր էին մեկնել ոչ միայն Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբն ու տարածքային քննչական մարմնի ծառայողները, այլև ոստիկանության այլ ստորաբաժանումների, իրավապահ այլ կառույցների ներկայացուցիչներ, փորձաքրեագետներ ու դատաբժիշկ։
Իրավապահները Ծերենցի փողոցի թիվ 1 հասցեում հայտնաբերել էին 46-ամյա Արթուր Թաթոսյանի դին։ 47-ամյա Մանվել Հովհաննիսյանն էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ դեպքից ժամեր անց՝ սեպտեմբերի լույս 25-ի գիշերը, մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին տարբեր հրազենների և տրամաչափի 25 պարկուճ և այլն:
Ոստիկանության փոխանցմամբ, իրականացված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների և անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, խմբակային վեճ էր տեղի ունեցել 10-ից ավելի անձանց մասնակցությամբ, որոնց թվում կային նաև երիտասարդներ։ Միջադեպը հանգուցալուծվել էր կրակոցներով։ Գործադրվել էին տարբեր հրազեններ։
Իրավապահները պարզել են, որ Արթուր Թաթոսյանն ու Մանվել Հովհաննիսյանը սպանվել են Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդի կողմից՝ դեռևս չպարզված հրազենով արձակած կրակոցների հետևանքով։
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության և օպերատիվ գործողությունների շնորհիվ 27-ամյա երիտասարդը չի հասցրել լքել երկիրը։
Նա Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել ու ձերբակալվել է: Դեպքի առթիվ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են հրազենները հայտնաբերելու, ինչպես և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01