«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կոլապսային իրավիճակ Սիսիանում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները Սիսիանի ընտրությունների արդյունքները համարել են կոլապս եւ չգիտեն՝ ինչ է սպասվում Սիսիանում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ քննարկվել է վերաքվեարկության հարցը` առանց ՔՊ-ի, կամ, միգուցե, նոր ընտրությունների կազմակերպման տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սիսիան եւ Լոռու մարզի Ալավերդի համայնքների ՏԻՄ ընտրություններում գրանցած արդյունքներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար անակնկալ են եղել: Վերջիններս մինչեւ վերջ համոզված են եղել, որ չնայած ամեն ինչին՝ իրենց հաջողվելու է այդ համայնքներում առավելություն ունենալ. շատ օրենսդիրներ անձամբ էին քարոզարշավ անում:
Իհարկե, Սիսիանում ՔՊ-ն առավելություն ունի, սակայն միանձնյա՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար ոչ բավարար թվով է ձայներ ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սիսիան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն անում էր ամեն ինչ, որ Սիսիանի քաղաքապետ ընտրվի Արմեն Հակոբջանյանը: Ի դեպ, Հակոբջանյանի շտաբի պետը հենց Կարեն Համբարձումյանն էր:
Երկրորդ տեղում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի թիմի թեկնածու Հայկ Առաքելյանն է: Ուշագրավ է սակայն, որ մյուս թեկնածուն` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի եղբայրն է՝ Արա Զաքարյանը: Վերջինս առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով եւ գրավել երրորդ հորիզոնականը: Այստեղ ՔՊ-ն որեւէ ուժի հետ պետք է դաշինք կազմի՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար:
Եվ հենց այս հանգամանքով պայմանավորված են իշխանությունները մտահոգված, քանի որ կարծում են՝ բարդ է լինելու մյուս ուժերից որեւէ մեկի հետ միանալը: Ավելին՝ ՔՊ-ի ներսում էլ կարծիք է հնչեցվել, որ բացառված է՝ որեւէ մեկը միանա ՔՊ-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47