Պատերազմից կարելի էր խուսափել, իսկ դրա համար պետք էր ազգային գաղափար ունենալ, ամբողջ ներուժը դրան ուղղել, դեռ դպրոցից կենտրոնանալ սերնդի համապատասխան դաստիարակության վրա, նախապատրաստվել պայքարին։ Այս մասին սեպտեմբերի 27-ին կայացած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Թեւան Պողոսյանը։
«Պետք էր «Ազգ-բանակ» գաղափարն ապրելակերպի վերածել։ Մենք ազգային ռեսուրսը չգնահատեցինք, որը մեր հաղթանակի հիմքը դարձավ, եւ 2018 թվականից հետո այս բաղադրիչն ամենաշատը հարվածվեց։ 2012 թվականից որպես պատգամավոր ասում եմ, որ պատերազմ է լինելու, եւ պետք է պատրաստվել դրան։ Մենք պետք է ապագա սերունդ դաստիարակենք՝ այսօրվա սխալները հաշվի առնելով»,- ընդգծեց փորձագետը։ Նա նշեց, որ պատերազմը դեռ չի ավարտվել, հայ հասարակությունն ապրում է պատերազմական վիճակում, բայց՝ ոչ պատերազմական հոգեբանությամբ, թեեւ Ալիեւը ցանկանում է գրավել ոչ միայն Սյունիքով անցնող միջանցքը, այլեւ ամբողջ Հայաստանը։ «Իշխանությունները չեն խոսում Լաչինի միջանցքի անցկացման եւ այդ ճանապարհի երկայնքով անվտանգության ապահովման մասին, այսինքն՝ անգամ չեն կարողանում իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները։ Պարտվող կառավարությունը նոր պարտություններ է բերելու, ուստի պետք է ազգային իշխանություններ ձեւավորել, որոնք կարող են երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։ Կարեւոր է հասկանալ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունները միայն հրադադարի փաստաթուղթ են։ Դուք չեք կարող որեւէ փաստաթուղթ ստորագրել մեր որեւէ իրավունքի հանձնման մասին»,- հավելեց Պողոսյանը։ Նա կոչ արեց հայերին հիշել Միացյալ Նահանգների որոշումներն ու շահերը, որոնք նրանք հետապնդում էին մեր տարածաշրջանում հարյուր տարի առաջ եւ հիմա։ «Ի՞նչ պետք է մտածենք այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ներդրումներ կատարեց Ապշերոնի թերակղզու նավթային ոլորտում: Պետք չէ նեղանալ, որ այս կամ այն երկիրն իր շահերն է հետապնդում։ Պետք է միայն քեզ վրա խաղադրույք կատարել»,- եզրափակեց քաղաքագետը։
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01