«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում խմբագրությանը հաճախ են դիմում քաղաքացիներ՝ դժգոհելով, թե այս կամ այն ԲԿ-ում իրենց տեղեկացնում են, որ «պետպատվերը սպառվել է»: Ի մասնավորի, օրերս մեզ տեղեկացրեցին, որ «Արաբկիր» ԲԿ-ում երեխաների բժշկական խորհրդատվության համար առաջնային բուժհաստատություններից բերված ուղեգրերը չեն «գործում». քաղաքացիներին ասվել է, որ մինչև դեկտեմբերի 16-ը «պետպատվեր» այս գծով չի լինելու: Ստացվում է՝ որքան էլ երեխայի վիճակը ծանր լինի, ծնողը կա՛մ պիտի հերթագրվի դեկտեմբերի 16-ից հետո, կա՛մ վճարի, ասենք, 10 հազար դրամ զուտ խորհրդատվության համար:
Ըստ մեզ դիմած քաղաքացիների, նույն վիճակն է նաև այլ ԲԿ-ներում: «Փաստը» դիմել է առողջապահության նախարարություն՝ հասկանալու, թե ինչո՞ւ է նման վիճակ, ինչո՞ւ է տարվա կեսերին արդեն սպառվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումը: Առողջապահության նախարարությունից ստացել ենք կոնկրետություն չպարունակող, տվյալ պահին առկա վիճակի հետ կապված հարցը ուղղակիորեն շրջանցող, ընդհանրական պատասխան, որն ընդամենը հղում է կառավարության որոշմանը և ոչ ավելին:
Այդուամենայնիվ, ԱՆ պատասխանը ներկայացնում ենք ստորև՝ եզրահանգումները թողնելով ընթերցողին. «Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N318-Ն որոշման (այսուհետ Որոշում) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումը կատարվում է սահմանափակ բյուջեի սկզբունքով:
Բուժօգնություն իրականացնող կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում ծառայություններն իրականացվում են տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով: Պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման կամ բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության անբավարարության դեպքում բժշկական կազմակերպությունը բուժօգնությունը իրականացնում է հերթագրման եղանակով:
Իսկ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, հիվանդի կամ նրա հարազատի տեղեկացված գրավոր համաձայնությամբ՝ համաձայն Որոշմամբ հաստատված N4 հավելվածի 10-րդ կետի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55