Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության ստեղծմանն ընդառաջ անցումային և հետագա փուլերի կարգավորմանը նվիրված հանդիպմանը նշել է, որ նախարարության պատշաճ կազմավորման համար անհրաժեշտ է փուլային սկզբունքով վեր հանել և գնահատել այն հիմնահարցերը, որոնք նախարարության ձևավորման և հետագա գործունեության փուլերում լուծում են պահանջում:
Սարգսյանը շեշտել է, որ նախարարության գործունեությանն առնչվող հարցերի մեծ մասը գործառնական տիրույթում են, բայցև պահանջում են մանրակրկիտ քննարկում և լուծումների նախանշում, որոնք հետագա փուլերում թույլ կտան պահպանել բարեփոխումների տրամաբանությունը:
Փոխնախարար Սարգսյանը նշել է, որ այս հանդիպմամբ տրվում է փորձագիտական քննարկումների շարքի մեկնարկը, որի շրջանակներում առանձնացվելու են նախարարությանն առնչվող թիրախային հարցեր: Սա թույլ է տալու օրենսդրական զարգացումներին զուգահեռ ունենալ նաև նախարարության կազմավորման գործնական պատկերի տեսլականը:
ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանն իր հերթին վերահաստատել է ԵԱՀԿ պատրաստակամությունը Ներքին գործերի նախարարության ստեղծման շրջանակներում փորձագիտական աջակցություն տրամադրելու հարցում:
Հանդիպման շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում ԵԱՀԿ աջակցությամբ Հայաստան ժամանած էստոնացի փորձագետ Լաուրի Տաբուրի մասնակցությամբ, դիտարկվել են Ներքին գործերի նախարարության քաղաքականության մշակման գործառույթին, անձնակազմի կառավարմանը և ռեսուրսների բաշխմանն առնչվող մի շարք հարցեր
Հանդիպմանը մասնակցել են Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Միգրացիայի ծառայության, Եվրոպական Միության, ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի, ԻՍԻԹԱՓ-ի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Հանդիպումը կազմակերպվել է Արդարադատության նախարարության կողմից՝ ԵԱՀԿ «Անվտանգության ոլորտի կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի հետ համատեղ:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01