Սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Կայաչիկի հետ, տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։ Պաշտպան Գրիգորյանը Լեյլա Կայաչիկին է ներկայացրել Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից և Ուկրաինայից Հայաստան ժամանած, իրավունքների ապահովման մարտահրավերները, Պաշտպանի աշխատակազմի կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործունեությանը: Լեյլա Կայաչիկը ներկայացրել է իր մանդատն ու կարևորել ԵԽ կոնվենցիոն պարտավորությունների կատարման շրջանակներում, ինչպես պետությունների, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների հետ աշխատանքն ու համագործակցությունը: Գրիգորյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ սեպտեմբերի 16-ին հրապարակած զեկույցին, ընդգծել է Ադրբեջանի հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերից տեղահանված առնվազն 7600 անձանց կենսական պայմանների ապահովման անհրաժեշտությունը՝ շեշտելով տեղահանված անձանց շրջանում մեծամասնություն կազմող կանանց, ծերերի, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ պաշպանության կարևորությունը: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել շարունակելու համագործակցությունը հստակ գործողությունների, այդ թվում՝ Պաշտպանի հաստատությանն աջակցելու ուղղությամբ: Պաշտպանը հանդիպել է նաև ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոֆ Պուարելիի հետ: Քրիստոֆ Պուարելի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Գլխավոր տնօրինության մանդատի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ իրականացվող ծրագրերը, մասնավորապես անդրադարձ է կատարվել «Մարդու իրավունքներ և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի արդյունքներին և վերջինիս շարունակականության կարևորությանը: Պաշտպանն իր խոսքում ընդգծել է ԵԽ երևանյան գրասենյակի հետ շարունակական արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը, շեշտել Հայաստան-ԵԽ նոր Գործողությունների ծրագրի ընդունման և մեկնարկի անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել առաջարկներ ԵԽ այլ հնարավոր մեխանիզմների շրջանակներում նոր ծրագրային ուղղություններ նախատեսելու վերաբերյալ` միտված աջակցելու Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը: Անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ապահովման հրատապ անհրաժեշտությանը, Պաշտպանը մատնանշել է Հայաստան-ԵԽ նոր 2023-2025թթ. ԳԾ-ի շրջանակներում համապատասխան աջակցության տրամադրման կարևորությունը և վերահաստատել Պաշտպանի աշխատակազմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի գործադրումը:
12:06
11:38
11:16
11:07
10:48
10:25
10:09
09:43
09:19
09:02
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55