ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ փոփոխվել է վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության համար օտարերկրացիների ու սփյուռքահայերի փաստաթղթերի ընդունման ժամկետը․ վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի հոկտեմբերի 17-ը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ դիմորդը կամ նրա լիազորված անձը կամ ուսումնական հաստատության ներկայացուցիչը պահանջվող փաստաթղթերը սահմանված ժամկետներում պետք է ներկայացնեն ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն կամ պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներն ուղարկեն [email protected] էլեկտրոնային հասցեին։ Փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են` դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից, բարձրագույն ուսումնական հաստատության, նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատության կողմից, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով:
Դիմումներն ու փաստաթղթերը ԿԳՄՍ նախարարությունում ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00, ընդմիջում՝ 13:00-14:00: Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության հետևյալ բաժիններ՝ սփյուռքի հետ կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-647), արտաքին կապերի բաժին (հեռ.՝ +374 10-599-646):
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01