Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը կարևորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության: Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է, և «Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին, ձևավորելու երկարաժամկետ համագործակցություն: Հանդիպմանը քննարկվել են «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի գործունեությանը, եկամտաբերությանը, այդ առնչությամբ հանրային իրազեկվածությանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետ Փաշինյանին տեղեկատվություն է ներկայացվել ընթացիկ արդյունքների վերաբերյալ, մտքեր են փոխանակվել միջազգային ֆինանսատնտեսական իրավիճակով պայմանավորված մարտահրավերների և գնաճային զարգացումներին համահունչ արձագանքելու կարևորության շուրջ: Վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը կարևորում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը և հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը, որը կնպաստի թափանցիկության, հանրային հաշվետվողականության ավելացմանը, հանրային վստահության բարձրացմանը, կենսաթոշակային բարեփոխման արդյունավետ իրականացմանը:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01