Նիկոլ Փաշինյանը մեկնում է Պրահա, որտեղ հանդիպում կունենա Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին։ Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ «Ես մեկնում եմ Պրահա, մասնակցելու եմ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որի շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված՝ իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի, Եվրամիության խորհրդի նախագահի միջև, նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ, դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք, որոնք, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում։ Տեղեկացնեմ, որ Պրահայից մեկնելու եմ Սանկտ-Պետերբուրգ, որտեղ մասնակցություն եմ ունենալու Անկախ պետությունների համագործակցության ոչ պաշտոնական գագաթնաժողովին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի Չեխիայի մայրաքաղաք Պրահա: Նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Այցի շրջանակում Պրահայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը Պրահայում նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47