«Ես առնվազն տարակուսանք եմ ապրել, երբ կարդացի այդ վերլուծությունը, որովհետև պնդումների հիմքում դրված է մի շատ թերի վարկած, թե կան բանավոր պայմանավորվածություններ: Իսկ ի՞նչ, եթե նման պայմանավորվածություններ չկան, ապա ստացվում է, որ այդ ամբողջ վերլուծությունը անտեղի անիմաստ բառերի ամբողջությո՞ւն է»,-պատասխանելով ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի վերջին վերլուծական հոդվածին վերաբերող հարցին՝ ասաց Արարատ Միրզոյանը:
Նա հայտարարեց, որ բանավոր պայմանավորվածություններ չկան, ինչի մասին բազմիցս հայտարարել են իշխանությունները: «Գրված, ստորագրված հրապարակված պայմանավորվածություններից բացի այլ պայմանավորվածություներ չկան: Հայաստանն որևէ այլ պայմանավորվածությունների մաս չի կազմել և չի էլ կազմելու»,-ասաց Միրզոյանը: Վերջինս կարծիք հայտնեց, որ Օսկանյանի հոդվածում բերված մտքերն երկրորդ շերտն էլ ունեն:
«Երկրորդ շերտն ամբողջությամբ ադրբեջանական այն նարատիվ է, թե Հայաստանը բանավոր ինչ-որ բան է պարտավորվել, այն չի անում, ինչը լեգիտիմացնում է մեր ագրեսիան նրա նկատմամբ: Ես գոնե խորհուրդ կտայի պարոն Օսկանյանին և այլոց՝ այդպիսի մտքեր շրջանառելուց առաջ մի քիչ հարցի այդ ասպեկտին էլ ուշադրություն դարձնեն»,- հայտարարեց Միրզոյանը: Նա անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հնարավորության մասին հարցին: «Կա համընդհանուր ընկալում, այդ թվում նաև միջազգային դերակատարների շրջանում, որ միայն ագրեսիայի հետևանքների վերացումը, օրինակ՝ ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս բերումը, միգուցե, բավարար երաշխիքներ չստեղծեն և հավելյալ երաշխիքներ պետք լինեն, օրինակ՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին որևէ միջազգային մոնիթորինգային, դիտորդական, կամ որևէ այլ մեխանիզմի առկայություն պահանջվի: Սա ի թիվս այլ գործիքակազմի քննարկվում է միջազգային գործընկերների, նաև՝ Ադրբեջանի հետ»,-ասաց Արարատ Միրզոյանը և տեղեկացրեց, որ այն շատ ակտիվ է քննարկվում: Նա հայտնեց, որ կա նաև սահմանից կողմերի զինված ուժերի հետքաշման գործիքը:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47