Հոկտեմբերի 2-ին, գիշերվա ժամը երկուսին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 57-ամյա մի կին և հայտնել, որ մոտ ժամուկես առաջ Խորենացու փողոցում անհայտ անձը ձեռքից հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Ձեռնրակվել են անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չի հաջողվել:
Ոստիկանությունից հայտնել են, որ նմանատիպ մի ահազանգ էլ ստացվել է հոկտեմբերի 4-ին: Ցերեկվա ժամը երկուսին մոտ 1-02 զանգահարած 26-ամյա կինը հայտնել էր, որ 5 րոպե առաջ անհայտ անձը իր ձեռքից հափշտակել է բջջային հեռախոսն ու դիմել փախուստի:
Կենտրոնականի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վերջին կողոպուտը կատարել են 17 և 16 տարեկան երկու պատանիներ, որոնցից առաջինը՝ Նոր Խարբերդի, երկրորդը` մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ:
Կենտրոնականի ոստիկաններն ու մայրաքաղաքի պարեկները համատեղ միջոցառման արդյունքում մեկին հայտնաբերում են Մաշտոցի պողոտայում, մյուսին` Ավանեսովի փողոցում: Երկուսն էլ ձերբակալվում և տեղափոխվում են բաժին: Հետագա միջոցառումներով հաջողվում է նաև պարզել, որ հոկտեմբերի 2-ի կողոպուտն էլ 16-ամյա պատանու ձեռքի գործն է:
Ըստ նախնական տվյալների` հափշտակած երկու հեռախոսն էլ պատանիները վաճառել են:
Նախապատրաստված նյութերն ու պատանիները փոխանցվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01