Ռուսաստանին կանխարգելիչ հարված հասցնելու մասին Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, ըստ էության, նշանակում է համաշխարհային պատերազմ սկսելու կոչ, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Նրա խոսքով, հակամարտության դեպքում հետեւանքները կլինեն հրեշավոր ու անկանխատեսելի։ Նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ աշխարհի բոլոր երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Եվրամիության անդամները, պետք է ուշադրություն դարձնեն Ուկրաինայի նախագահի հայտարարություններին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վաշինգտոնը եւ Լոնդոնը իրականում ղեկավարում են Կիեւի գործունեությունը, նրանք պատասխանատվություն են կրում Զելենսկու խոսքերի եւ գործողությունների համար, ընդգծել է Պեսկովը։ «Սա նախագահ Զելենսկու այն հայտարարությունն է, որին պետք է ուշադրություն դարձնեն աշխարհի բոլոր երկրները: Զելենսկու այս հայտարարությանը հատկապես ուշադրություն պետք է դարձնեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ ԵՄ երկրները: Առաջին հերթին, առաջին երկուսը»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։ Ավելի վաղ Զելենսկին, տեսակապի միջոցով ելույթ ունենալով Ավստրալիայի Լոուիի ինստիտուտում, ասել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է «կանխարգելիչ» հարվածներ հասցնի Ռուսաստանին, այլ ոչ թե «սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին»։
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44