Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանին հիշեցրեց, որ նախարարությունը պետք է ուսումնասիրեր, թե հարկային արտոնություններ ստացած ընկերությունները որքանով են կատարում իրենց պարտավորությունները, և թե ինչ հսկողական մեխանիզմներ կան:
Փոխնախարարը պատասխանեց, որ վարչապետի հանձնարարականից հետո աշխատում են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության հետ և ունեն որոշման նախագծեր, որոնք գտնվում են քննարկման փուլում: «Երբ քննարկումները կավարտվեն լրամշակված տարբերակը կներկայացնենք Ձեզ»,- ասաց նա:
Վարչապետի հարցին՝ արդյոք վերահսկողական մեխանիզմներ սահմանելու համար անհրաժե՞շտ է կառավարության առանձին որոշում ընդունել, փոխնախարարն ասաց, որ իրենք հարցի լուծման երկու տարբերակ են առաջարկել: «Առաջինով առաջարկում ենք, որ վերահսկողական լիազորությունները կենտրոնական մեկ գերատեսչության ձեռքում, իսկ մյուսը՝ որ հայտերը ներկայացվեն կառավարության միջոցով»,- ասաց նա:
Վարչապետի պնդմանը, թե ամեն ինչի համար կառավարության որոշումներ պետք չեն, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն արձագանքեց. «Ուզում եմ տեղեկացնել, որ նմանատիպ ազատումները օրենքով են ամրագրված և ԵՏՄ-ի համաձայնագրերի շրջանակով։ Այսինքն՝ օրենքով պետք է այդ փոփոխությունը լինի, ոչ թե կառավարության որոշումով»: Այնուհետև Արծվիկ Մինասյանին ընդհատեց վարչապետը և նշեց, որ խոսքը դրա մասին չէ:
«Մենք խոսում ենք նրա մասին, որ ընկերություններին արդեն հարկերից ազատեցինք, ո՞նց ենք հսկում՝ կատարե՞լ է, թե՞ չէ: Պարտավոր է այսքան աշխատատեղ ստեղծել, անո՞ւմ է. թե՞ չէ: Հետաձգված հարկը վճարո՞ւմ է, թե՞ չէ»,- ասաց նա: Արծվիկ Մինասյանն էլ հայտնեց, որ հարկային արտոնություն ստանալուց հետո ընկերությունը նամակով տեղեկացնում է իր կատարած աշխատանքի մասին:
22:33
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42