Վրաստանի և Հայաստանի սահմանին «Նինոծմինդա» նորացված անցակետն այսօր բացվել է։ Jnews-ի փոխանցմամբ՝ հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։
Սահմանային անցակետում կան 11 ելքի ուղիներ, որոնք հագեցած են բեռնատարների, ուղևորատար և թեթև մարդատար ավտոմեքենաների մանրակրկիտ զննման ժամանակակից համակարգերով։
Գերատեսչության տվյալներով՝ այժմ «Նինոծմինդա» անցակետով երկու ուղղություններով մեկ օրում կկարողանան անցնել առնվազն 600 բեռնատար, մոտ 3000 մարդատար ավտոմեքենա և մինչև 8000 ուղևոր։
Վերը նշվածի հետ մեկտեղ, այսօրվանից անցակետում կաշխատեն մինչև 70 մաքսային ծառայողներ։
Սահմանային «Նինոծմինդա» անցակետի հիմնանորոգման շրջանակներում նորոգվել է 4000 քմ տարածք։ Երթևեկելի նոր գոտիների կառուցմանը զուգընթաց փոխվել են ստորգետնյա հաղորդակցությունները, կազմակերպվել է ջրահեռացման ցանցը և ավտոմեքենաների զննման մաքսաշենքը։
Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, ով մասնակցել է նոր ենթակառուցվածքի բացման արարողությանը, նշել է նախագծի կարևորությունը ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև երկրի տարանցիկ դերի ամրապնդման ուղղությամբ։
Խուցիշվիլիի հետ այսօր «Նինոծմինդա» սահմանային անցակետ են այցելել Վրաստանի ՆԳՆ-ի, Եկամուտների ծառայության, Քննչական ծառայության ղեկավարները և ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01