«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 12-ին Սիսիանում տեղի է ունենալու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հենց այդ նիստի ժամանակ պետք է նորընտիր ավագանին ընտրի համայնքի ղեկավար: Մենք տեղեկացանք, որ այդ օրը համայնքի ղեկավար չի ընտրվի: Ինչպես հայտնի է, Սիսիանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է քաղաքական 5 ուժ, սակայն նրանցից ոչ ոք 50 տոկոսից ավելի ձայն չի ստացել, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձնի։ Ընդհանուր առմամբ, ավագանին ունենալու է 21 մանդատ, իսկ համայնքի ղեկավար ընտրելու համար պետք է 11 ձայն, ըստ այդմ՝ ՔՊ-ն ունի 8 մանդատ, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5 մանդատ, Արթուր Ղազինյանի կուսակցությունը՝ 2 մանդատ, եւս 2 մանդատ ունի Արման Բաբաջանյանի ուժը։ «Ապրելու երկիր» կուսակցությունն էլ ունի 4 մանդատ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ առաջին նիստի ժամանակ ոչ ոք չի ընտրվի համայնքի ղեկավար, եւ ավագանու անդամները կգնան երկրորդ անգամ ընտրության: Մեր տեղեկություններով՝ նախնական որոշվել է, որ այդ օրը 4 ՔՊ-ական իր ձայնը տալու է «Աշխատանք եւ արդարություն» ուժի թեկնածու Հայկ Առաքելյանին: Բանն այն է, որ այդ ուժը Արթուր Ղազինյանի կուսակցության հետ միասին ունի 7 մանդատ, այսինքն՝ ընդդիմությունը ներկայացված է յոթ մանդատով, եւ եթե ՔՊ-ն 4 ձայն տա Հայկ Առաքելյանին, ապա հենց նա էլ կդառնա համայնքի ղեկավար: Հավելենք, որ Հայկ Առաքելյանը ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերն ու թեկնածուն է, եւ նրան է սատարում նաեւ Արթուր Ղազինյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47