Տավուշի մարզի Բերդ քաղաքում սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթանակ տարած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանը հրաժարվել է ավագանու մանդատից։
«Սիրելի' հայրենակիցներ,
Օրեր առաջ մենք միասին հաղթեցինք մեր համայնքում և հերթական անգամ ապացուցեցինք, որ թասիբով ու պատվով ժողովուրդ ենք: Այսօր ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել հրաժարվել համայնքի ավագանու իմ մանդատից: Այդ որոշումը վերաբերում է միայն մանդատին, այլ ոչ երբեք այն պարտականություններին և պարտավորություններին, որոնք ես ստանձնել եմ ձեր առաջ և խոսք եմ տվել իրականացնել: «Զորավոր Համայնք» դաշինքը ձեր վստահությամբ և աջակցությամբ հաղթանակ է տարել և իրականացնելու է տրված խոստումները: Համայնքի բարեկեցությունը, զարգացումը, ապահովությունն ու անվտանգությունն ինձ համար վեր են ցանկացած տեսակի անձնական շահից և պաշտոնից: Ես շարունակելու եմ ապրել ու աշխատել հանուն մեր համայնքի: Ես մեր դաշինքի մի մասն եմ, շարունակում եմ մնալ ձեզանից յուրաքանչյուրի կողքին կանգնած և յուրաքանչյուրիդ հոգսով ապրող: Սիրով՝ ձեր Հարություն Մանուչարյան»,-ասված է դաշինքի ֆեյսբուքյան էջում։ Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթանակ է8 տարել «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։ Ավելի վաղ Panorama.am-ը գրել էր, հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմբերի 5-ին անցակացված ՏԻՄ համամասնական ընտրություններին հետևած զարգացումները Վեդի, Փարաքար, Վարդենիս, Վանաձոր համայնքներում՝ Փաշինյանի ղեկավարած ուժը չի հաշտվելու ընտրություններում տարած պարտության հետ, գործադրելու է ամեն միջոց, ճնշում այդ համայնքներում իշխանության հասնելու համար։
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55