Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Ստրասբուրգում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունում հանդիպել է հայրենակիցների հետ, որի ընթացքում անդրադարձել է հայկական սփյուռքին:
Նա արտասահմանում ապրող թուրքերին կոչ է արել ավելի կազմակերպված լինել, գրում է Anadolu գործակալությունը:
«Երբ խոսքը վերաբերում է Թուրքիային, պետք է մի քիչ էլ ցույց տանք այս միասնությունը: Մենք ԱՄՆ-ում ստեղծեցինք թուրք-ամերիկյան ղեկավար կոմիտե, որը շատ արդյունավետ աշխատանք սկսեց մեր երկրի դեմ հայկական սփյուռքի «զրպարտությունների» (չակերտները՝ Tert.am) դեմ: Մենք ամեն ինչ անելու ենք այս կազմակերպությունը Եվրոպայում ամրապնդելու համար: Մենք կարող ենք ավելի արդյունավետ լինել Ֆրանսիայում քաղաքականության մեջ: Ցավոք, այստեղ էլ կա հայկական սփյուռք, և այս հայկական սփյուռքի մի մասը «բարի նպատակներ չունի» (չակերտները՝ Tert.am). այն «դեմ է» (չակերտները՝ Tert.am) Թուրքիայի և Հայաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, մենք խոսում ենք մի սփյուռքի մասին, որը «թշնամական վերաբերմունք» (չակերտները՝ Tert.am) ունի «լավ հարաբերությունների» (չակերտները՝ Tert.am) հաստատման դեմ: Մենք ակնկալում ենք, որ ավելի կազմակերպված կերպով ձեր ձայնը կբարձրացնեք այս սփյուռքի դեմ», - ասել է Չավուշօղլուն:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15