Հիլարի և Բիլ Քլինթոնները օգուտ են ստացել 2010 թ. Հայիթիում երկրաշարժից հետո վերականգնման աշխատանքներից: ABC հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգում ընտրողների հետ հանդիպմանը:
Թրամփը նշել է, որ էլեկտրոնային նամակները, որոնցից հատվածներ ավելի վաղ հրապարակել է ABC-ն, վկայում են, որ 2010 թ. ավելի քան 150 000 մարդու կյանք խլած երկրաշարժից հետո վերականգնողական աշխատանքների և երկրին հումանիտար օգնություն ցույց տալու ժամանակ, «Քլինթոնները չեն դադարել կուտակել»: Հիլարի Քլինթոնն այդ ժամանակ գլխավորում էր ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը, որը մասնակցում էր աջակցության աշխատանքի կոորդինացմանը, իսկ նրա ամուսինը Հայիթիի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատարն էր:
Թրամփի պնդմամբ՝ «մինչ Հայիթիում մարդիկ էին մահանում, Քլինթոնները վստահելի անձինք Բիլի ընկերների հարցումներն այնպես են առանձնացրել, որ նրանց պայմանագրերը և հետաքրքրությունները բիզնեսի ոլորտում հատուկ վերաբերմունք են ստացել»: «Մարդիկ, որոնք Բիլի ընկերները չեն եղել, հայտնվել են գործից լրիվ դուրս»,- ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ «նախագծի շրջանակներում, որը խոշորագույնն է եղել Քլինթոնների համար, օգտագործվել է 400 մլն դոլար այդ թվում՝ հարկատուների միջոցներ պարունակող հիմնադրամներից»:
«Հիմա, երբ աճում է «Մեթյու» փոթորկի զոհերի թիվը, մենք չպետք է մոռանանք՝ ինչպես են Բիլ և Հիլարի Քլինթոնները զբաղվել Հայիթիով անցած անգամ»,- ասել է Թրամփը: ՄԱԿ-ի տվյալներով՝ Հայիթիում փոթորկի զոհերի թիվը հոկտեմբերի 10-ի դրությամբ հասել է 372-ի:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55