«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայկական աղի արտադրությունը զգալի նվազել է, պաշտոնական տվյալներով՝ 40.2 տոկոսով: Պատճառը ներմուծման ծավալների ավելացումն է: Նշենք, որ աղ Հայաստան մտնում է հարեւան Իրանից եւ ավելի էժան է, քան տեղականը: Ըստ «Աղի կոմբինատ»-ի տվյալների՝ մեր հանրապետություն մտնում է իրանական արտադրության տեխնիկական եւ արդյունաբերական աղ, որը իրացվում է որպես կերակրի աղ: Անգամ առեւտրի որոշ կետերում անարգել վաճառվում են հայկական աղի փաթեթավորման նման տուփով իրանական աղ՝ սրանով սպառողին մոլորեցնելով:
«Աղի կոմբինատ»-ի գործադիր տնօրեն Արմեն Վասիլյանի խոսքով՝ ներկրված տեխնիկական աղն ամբողջովին օգտագործվում է հացի, երշիկի, ձկնեղենի պահածոների արտադրություններում: Նրա խոսքով՝ սահմանին ներկրվածի քիմիական բաղադրությունը չի ստուգվում եւ այն մաքսազերծվում է ծիծաղելի գներով: Բացի այս, պարկերի վրա սննդի մեջ չօգտագործելու վերաբերյալ գրառումները բացակայում են, մինչդեռ պետք է նշված լինի «արգելված է օգտագործել սննդի մեջ» պարտադիր գրությունը: Ընդգծենք, որ տեխնիկական աղը սննդի համար նախատեսված չէ. այն օգտագործվում է ձյուն-սառույց հալեցնելու, գործարաններում՝ ջրի փափկեցման, գյուղատնտեսությունում՝ կենդանիների կերակրման համար: Դա նույնն է, որ, օրինակ, մեքենայի մեջ լցվող յուղով ձվածեղ պատրաստեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03