«Մի քանի օր առաջ մի տեսանյութ ստացա, որտեղ պատկերված էր հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատիժը։ Ինձ դեռ հետապնդում են այս դաժան տեսարանները և տեղի ունեցող անմարդկային դաժանությունը: Դա նման չարիքներ ներկայացնող միակ տեսանյութը չէ»,-ԵԽԽՎ-ում հայտարարել է շվեդ պատգամավոր, շվեդական պատվիրակության ղեկավար Բորիանա Աբերգը, որը ԵԽԽՎ-ում ԵԺԿ ղեկավարն է։
Նա նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր, սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, հայ ռազմագերիների սպանության սարսափելի տեսարաններ, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգումներ և դիակները պղծում։ «Միջազգային հանրության արձագանքը միանշանակ էր. Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ հստակ պահանջ են հայտնել՝ իրականացնելու այս դաժան մահապատիժների դեպքերի վերաբերյալ լիարժեք և անաչառ հետաքննություն։ Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատերազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանի զինդատախազությունը բազմակողմանի հետաքննություն է սկսել»,-ասել է եվրոպացի պատգամավորը։ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քննարկումը նա համարել է ժամանակին ու անհրաժեշտ, քանի որ կազմակերպության մի անդամը հարձակվել է մյուս անդամ երկրի վրա, սրա անտեսումը կարող է բերել նոր բռնությունների ու վայրագությունների։
«Սեպտեմբերի 13-ին ականատես եղանք Հայաստանի դեմ ագրեսիայի, որը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի շարունակական օկուպացման, սարսափելի տառապանքների, երկու կողմից մարդկային կորուստների և Հայաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման։ Ուժի կիրառումը դառնում է նորմալ երևույթ, ինչը բացարձակապես անընդունելի է։ Ինչպես վերջերս ասել է Ժոզեպ Բորելը, պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին, բանն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է հայկական տարածքի մի մասը՝ հավելելով, որ ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն սահմանային այդ շրջաններից։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնալ դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ այս էսկալացիան։ Կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ սարսափելի իրավիճակը տեղում»,-ասել է նա ու խոսքի ավարտին ցիտել ԱՄՆ պետքարտուղարի խոսքը.
«Հակամարտությանը չի կարող լինել ռազմական լուծում, դիվանագիտությունը միակ ճանապարհն է»:
Աղբյուր` Panorama.am
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01