ARM | RUS |

Վաշտը թրջված ու բարոյալքված վիճակում էր, նահանջել է առանց հրամանի, զեկուցեցի, որ հետ գնան, բայց կրկին նահանջել են. վկա

11.10.22 | 17:56

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Ջոն Հայրապետյանի, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով դատական նիստին հարցաքննվում է գործով վկա Կարեն Առուստամյանը, որն Իշխանյանի հետ ծառայողական հարաբերությունների մեջ է։

«Երբ նորակոչիկների համալրումը սկսել ենք իրականացնել ընդհանուր պատրաստության գործընթացը կապված կորոնավիրուսի հետ իրականացվել է 2-րդ պաշտպանական շրջանում։ Գործընթացը եղել է հիմնական դասարանային է եղել՝ առանձին-առանձին։ Որից հետո նրանք տեղափոխվել են ենթակա զորամասեր եւ այնտեղ շարունակվել է ուսումնական պրոցեսը»,- նշեց գործով վկա։ Դատախազի հարցին՝ գումարտակի անձնակազմը պատրաստ եղե՞լ է մարտական առաջադրանքներ կատարելու համար, վկան պատասխանեց. «Պատրաստության առումով շատ ավելի լավ կլիներ, որ վեց ամիս պատրաստվեին, եթե վեց ամիսը չեն պատրաստվել, միանշանակ դա դառնում է ոչ լիարժեք»։ Ճշտող հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված եղել նշված զինծառայողներին մարտական գործողություններին ներգրավելը, վկան պատասխանեց. «Այդ անձնակազմը ընդգրկվել է մարտական գործողություններին, զբաղեցրել են իրենց պաշտպանության շրջանը, որը գտնվում է երկրորդ դիրքում։ Սակայն հաշվի առնելով հակառակորդի գրոհի զարգացումները, ստացվել է այնպես, որ կոնկրետ գումարտակի աջթեւյան հատվածը դարձել է առաջնագիծ, բայց ձախթեւյան հատվածում հակառակորդը չի եղել»։ Հարցին՝ սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում 5-րդ գումարտակն արդյո՞ք պատշաճ կերպով կատարել է իր վրա դրված պարտականությունները, գործով վկան պատասխանեց. «5-րդ հրաձգային գումարտակը մինչեւ ամսի 3-ը ներառյալ մասնակցել է մարտական գործողություններին։ Աջ թեւում հակառակորդի ակտիվ անմիջական շփում է եղել, հերոսական դրվագներ են ցուցաբերել մեր հայ զինվորները։ Ամսի 3-ին պաշտպանության տեղամասի թիկունքային մասում, որտեղ ունեցել ենք հրետանավորներ, հակատանկային միջոցներ, զեկուցել են, որ 5-րդ գումարտակի մեկ վաշտը նահանջել է, հրամանատարական կազմի կոնկրետ պարզաբանում չի եղել, թե ինչու է այդպիսի որոշում կայացվել։ Անձնակազմը տեղափոխվել է Հադրութ, ամսի 4-ին արդեն 9-րդ կիլոմետրի ձախթեւյան ճանապարհից առաջնային ղեկավարման կետը, որտեղ ես եմ եղել, առաջնային ղեկավարման կետը եղել է 5-րդ գումարտակի բնագծում՝ մի քիչ ձախ դեպի Ֆիզուլիի կողմում։ Ոչ իմ կողմից, ոչ հրամանատարի կողմից չի եղել թույլտվություն, սակայն այնտեղից գիշերվա ժամը 1-ից 2-ի կողմերը զեկուցել են, որ մնացած անձնակազմը նահանջ է կատարում, ցուցում եմ տվել զորամասի հրամանատարին, որ շտապ ներկայանան զորամասի շտաբի տեղակալները, գնացել եմ այնտեղ, հանդիպել եմ նրանց, իրենք արդեն իրենց պաշտպանության շրջանից 2-3 կմ հետ են եկել, նահանջել էին։ Ես այդ խաչմերուկում հանդիպեցի անձնակազմին, առանձնազրույց ունեցա եւ ժամեկատային զինծառայողների, եւ սերժանտական, եւ սպայական կազմի հետ։ Անձնակազմը թրջված վիճակում է եղել, բարոյալքված վիճակում է եղել։ Ցուցում եմ տվել, որ առաջին խրամատին հաջորդող խրամատ գնալ, ես էլ մոտ 400-500 մետր քայլել եմ, հետ եմ վերադարձել իմ ղեկավարման կետ։ Որոշ ժամանակ անց ինձ հայտնի է դարձել, որ այդ անձնակազմը էլի նահանջել է»։ Հարցին՝ Իշխան Վահանյանի՝ վիրավորում ստանալու մասին արդյո՞ք զեկույց ստացվել է, վկան ասաց՝ ոչ։ Ըստ մեղադրանքի՝ Իշխան Արմենի Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Բացի այդ, Իշխան Վահանյանը, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտ հանդիսացող՝ վերոնշյալ տեղանքի մարտական դիրքը: Այսպես՝ Իշխան Արմենի Վահանյանը ՊԲ համապատասխան զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը՝ կանխելով հակառակորդի առաջխաղացումը: Հիշյալ հրամանի հիման վրա՝ Իշխան Վահանյանն իրեն վստահված անձնակազմի հետ հոկտեմբերի 9-ին տեղափոխվել է նշված վայր եւ գումարտակի անձնակազմով դիրքավորվել՝ անցնելով պաշտպանության: 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման վերը նշված դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը, հանդիսանալով հիշյալ մարտական դիրքերի պաշտպանությունն իրականացնող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամասի 5-րդ գումարտակի անձնակազմի անմիջական պետը, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ, 73-րդ, 78-րդ, 85-րդ, 129-րդ եւ 130-րդ հոդվածների համաձայն՝ պարտավոր լինելով հավատարիմ լինել զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, պաշտպանել հայրենիքը, կատարել զինվորական պարտքը, անսասան տանել զինվորական ծառայության դժվարությունները, խստորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության 2-րդ մասի 45-47-րդ եւ 76-րդկետերի համաձայն՝ պարտավոր լինելով նաեւ սահմանված ժամկետներում կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա, իրավիճակի կտրուկ փոփոխության դեպքում ավագ պետի ընդհանուր մտահղացման սահմաններում ընդունել նոր որոշում եւ խնդիրներ առաջադրել ենթակա ստորաբաժանումներին, նույն կանոնադրության 2-րդ մասի 119-122-րդ, 179-180-րդ հոդվածների համաձայն՝ պաշտպանության շրջանը շրջանցելու դեպքում կազմակերպել շրջանաձեւ պաշտպանություն եւ շարունակել պահել զբաղեցրած դիրքերը, իսկ հարկադրաբար նահանջի անհրաժեշտության դեպքում ավագ պետի հրամանով կամ թույլտվությամբ, կանոնադրությամբ սահմանված կարգով կազմակերպել ստորաբաժանման նահանջը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր դասելով ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսելով իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը, չի կատարել վերը նշված իրավական ակտերով սահմանված պարտականությունները եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ, այլ մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով, վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված միակ կապի միջոցը եւ, պարտականությունների կատարումը տեղակալներից որեւէ մեկին չփոխանցելով, անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը: Իշխան Վահանյանի կողմից դրսեւորված իշխանության անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, մասնավորապես՝ 5-րդ գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չունենալով վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ, գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը եւ Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը եւ Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ:


Վայելեք իշխանության վերջին ամիսները. Շարմազանովը՝ ՔՊ-ին

Վայելեք իշխանության վերջին ամիսները. Շարմազանովը՝...

19:02

Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու. Նիկոլ Փաշինյան

Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու. Նիկոլ...

18:36

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք ամսով

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեց ևս երեք...

18:16

Դավթաշեն կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների պատճառով

Դավթաշեն կամրջի 3-րդ գոտիները փակ կլինեն նոյեմբերի 15-16-ը՝ նորոգման աշխատանքների...

18:03

Մարդիկ եկել՝ Ղարաբաղ են լացում. ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար. Նիկոլ Փաշինյան

Մարդիկ եկել՝ Ղարաբաղ են լացում. ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար. Նիկոլ...

17:44

Փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս չկա

Փախստականի վկայականները փոխարինելու անհրաժեշտություն այլևս...

17:33

Իշխանությունը վաղուց մտել է նախընտրական փուլ և այսօրինակ գործողությամբ նպատակ ունի հանրությանը ենթարկել ահաբեկման. Արսեն Բաբայան

Իշխանությունը վաղուց մտել է նախընտրական փուլ և այսօրինակ գործողությամբ նպատակ ունի հանրությանը...

17:16

Ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից՝ այո՛, իրենց որդին դավաճան է. Տեր Մուշեն՝ Ստեփան Ասատրյանի մասին

Ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից՝ այո՛, իրենց որդին դավաճան է. Տեր Մուշեն՝ Ստեփան Ասատրյանի...

17:02

«Աղոթքի նախաճաշ»-ը միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաեկեղեցական քայլերից. Հայ դատի Եվրոպայի հանձնախումբ

«Աղոթքի նախաճաշ»-ը միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաեկեղեցական...

16:45

ՀԷՑ-ում տիրող իրավիճակը տարիներ շարունակ թաքցվել է վերահսկող մարմիններից. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ում տիրող իրավիճակը տարիներ շարունակ թաքցվել է վերահսկող մարմիններից. Ռոմանոս...

16:22

Մեր բոլորի կողմից սիրված ընկեր Գառնիկն ինձ հետ հեռակա բանավեճի մեջ է մտնել ժողովրդագրության թեմաներով, մի փոքր ինքնակրթությամբ զբաղվիր. Արսեն Թորոսյան

Մեր բոլորի կողմից սիրված ընկեր Գառնիկն ինձ հետ հեռակա բանավեճի մեջ է մտնել ժողովրդագրության...

16:02

Մհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

Մհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու...

15:46

Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական փուլը

Մեկնարկել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների վճարման հերթական...

15:32

COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև՝ գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ. Մաթևոսյան

COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև՝ գլոբալ...

15:15

Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ վերածվում է իշխանության քաղաքական կամքը սպասարկող գործիքի. քաղաքագետ

Սա ընտրովի արդարադատության դասական օրինակ է, երբ օրենքը չի ծառայում հավասարության սկզբունքին, այլ...

14:57

Մենք միշտ ներված ենք. ՔՊ-ական

Մենք միշտ ներված ենք. ՔՊ-ական

14:45

Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվել է

Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվել...

14:22

«Fry day» սրճարանում մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

«Fry day» սրճարանում մարինացված հավի մսով պատրաստվող արտադրատեսակների արտադրությունը կասեցվել...

13:06

Մարալիկում մեքենա է այրվել

Մարալիկում մեքենա է այրվել

12:52

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփինի հարակից 6.4 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփինի հարակից 6.4 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում...

12:26

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01