Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դրական է համարել Պրահայում վարչապետ Հայաստանի Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը՝ միևնույն ժամանակ Հայաստանին ուղղված դրական ժեստ որակել օդային տարածքը բացելն ու ուղիղ թռիչքներ սկսելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարարն այդ մասին ասել է թուրքական TVNET հեռուստաընկերության «Հստակ տեսակետ» հաղորդման ժամանակ:
«Մենք ժեստեր ենք արել՝ մեր օդային տարածքն ենք բացել, ուղիղ թռիչքներ են սկսվել, այլ ժեստեր էլ ենք անում՝ սահմանին որոշ աշխատանքներ... մեր սահմանին սահմանազատող գետեր կան, պետք է ուսումնասիրել դրանց հունի փոփոխություններ կա՞ն թե ոչ, ճանապարհներ, կամուրջներ, անցումներ կան: Այսինքն, ապագայում, երբ հարաբերությունները կարգավորվեն, սահմանները պետք է բացվեն, դրա համար նախապատրաստություն պետք է տեսնել: Ի վերջո, մեր նախագահը Փաշինյանի հետ հանդիպմանը բոլոր այս հարցերը բարեկամաբար, անկեղծ մթնոլորտում և մոտեցմամբ քննարկեց, արդյունավետ հանդիպում էր»,- ասել է Չավուշօղլուն:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15