«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մոտ մեկ ամիս առաջ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին եւ տեղակալներին հենց աշխատասենյակում ծեծի են ենթարկել: Պատմությունը կապված է Երեւանի Կենտրոնում գտնվող խաղահրապարակի հետ. բնակիչները երկար ժամանակ դիմել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, տեղակալներին՝ խնդրելով բարեկարգել իրենց բակի տարածքը, սակայն ոչինչ չի արվել: Մոտ մեկ ամիս առաջ Երեւանի կենտրոնի մի քանի բնակիչներ գնացել են թաղապետարան՝ պարզաբանումներ ստանալու:
Խոսակցությունը փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի սենյակում է ծավալվել ու չի ստացվել, քանի որ փոխթաղապետը օգտագործել է պաշտոնյային ոչ հարիր բառապաշար՝ «սպրո՞ս եք անում» հարցադրումով: Երեւանի բնակիչներն էլ, որոնցից մեկը քրեական աստիճանակարգով բարձրագույն կոչում է ունեցել, բացատրել է, որ իրենք այդ նպատակով չեն եկել: Այսպես, փոխթաղապետ Ռոմանոս Սաֆարյանի հետ քաշքշուկ է եղել, քարտուղարուհին շտապ կանչել է մյուս փոխթաղապետին՝ Նիկոլայ Սարիբեկյանին: Այնուհետեւ սենյակ է եկել թաղապետ Սամվել Ղուկասյանը, որոնք բոլորն էլ հասցրել են հարվածներ ստանալ հենց աշխատասենյակում:
Ծեծկրտուքից հետո բնակիչները դուրս են եկել շենքից, իսկ թաղապետ Ղուկասյանը դիմել է ինչպես Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, այնպես էլ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին: Քրեական ենթամշակույթը խիստ մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության համայնքային ներկայացուցիչները խնդիրը ոչ թե լուծել են իրավապահների միջոցով, այլ «օրենքով գողերի» օգնությանն են դիմել:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կատարվածի առնչությամբ զանգահարեց Կենտրոն վարչական շրջան՝ խնդրելով տալ այն փոխթաղապետի հեռախոսահամարը, որի աշխատասենյակում ծեծկրտուք է եղել: Աշխատակցուհին միանգամից փոխանցեց Ռոմանոս Սաֆարյանի հեռախոսահամարը, սակայն ո՛չ նա, ո՛չ մյուս փոխթաղապետը կամ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը չմեկնաբանեցին կատարվածը: Զրուցեցինք Տիգրան Մարտիրոսյանի հետ, որը կոմունալ բաժնի պետն է։
Վերջինս ասաց. «Դուք սխալ ինֆորմացիա ունեք: Եթե նմանատիպ բան լիներ, միանշանակ ոստիկանություն կհրավիրվեր»: Թաղապետարանի ծեծից հետո «օրենքով գողերի» օգնությանը դիմելու մասով լուրը, բնականաբար, հերքեց նաեւ Տիգրան Ավինյանը, սակայն թաղապետարանի աշխատակիցները պատմում են ծեծի մանրամասները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:33
18:12
17:52
17:44
17:01
16:45
16:21
16:02
13:55
13:22
13:05
11:21
11:12
10:54
10:33
10:15
09:56
17:49
17:35
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17