Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Անկախության սերունդ» խորագրով համերգային շրջագայություն է կատարել եվրոպական մի շարք երկրների, այդ թվում Գերմանիայի, Դանիայի, Բելգիայի և Նիդերլանդների 9 քաղաքներում։
Երգչախմբի համերգային շրջագայության վերաբերյալ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում հրավիրված մամուլի ասուլիսին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, շնորհավորելով փոքրիկ երգիչներին բացառիկ համերգաշարի և հաջող ելույթների համար, ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է երաժշտական և արվեստի դպրոցների ու մշակութային կենտրոնների մասնակցությունը միջազգային հարթակներում և մշտապես աջակցում նման ծրագրերին:
«Հատկապես հետաքրքրական և ուրախալի է, որ համերգների հանդիսատեսը, լինելով տեղի երաժշտասեր և մշակույթն արժևորող հասարակությունը, բայց ոչ հայ համայնքը, իր համար նորովի է բացահայտում մեր երկիրն ու Երևանը: Եվրոպական շրջագայությունը նաև դիվանագիտական կարևոր նշանակություն ունի կապերի ընդլայնման և զարգացման տեսանկյունից: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը վաղուց արդեն այցեքարտ է մեզ համար: 2015թ. տարբեր երկրներում փայլուն ելույթներ եղան նաև Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում: Անկախության 25-մյակին նվիրված եվրոպական համերգաշարը այլ կարևորություն է ունեցել. անկախության սերունդը յուրովի ներկայացրել է անկախությունը»,-ընդգծել է Արամ Սուքիասյանը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին մշտական աջակցության և հոգատար վերաբերմունքի համար, նշել է, որ բոլոր հաջողությունները մեծապես կախված են այն պայմաններից և այն մթնոլորտից, որտեղ աշխատում է երգչախումբը:
«Համերգաշարը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ուներ, նախ, որ այն նվիրված էր ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին և արտերկիր էինք մեկնել մեր երկիրը ներկայացնելու առաքելությամբ և երկրորդ՝ երգչախումբը ելույթ ունեցավ աշխարհի հռչակավոր բեմերում, որոնք ոչ բոլորին են հասու: Համերգներն ունեին նաև իրենց քաղաքական նշանակությունը և պատահական չէ, որ տարբեր պաշտոնյաների կողմից Հայաստանին ուղղված գովեստի բազմաթիվ խոսքերով և համագործակցության նոր հրավերներով ենք վերադարձել Երևան»,-նշել է Տիգրան Հեքեքյանը:
Շրջագայության ընթացքում փոքրիկ երգիչները ելույթ ունենալով ամենահայտնի և անվանի բեմերում՝ երգացանկում ներկայացրել են 5-րդ դարի հայակական շարականներից մինչև միջնադարյան և ժամանակակից դասական երաժիշտների ստեղծագործություններ:
Ասուլիսի մասնակից ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանն իր հերթին ևս շնորհավորելով փոքրիկ երգիչներին՝ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունն ու անկախության սերնդին լավագույնս ներկայացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55