Եվրոպական միությունը ամենաբարձր մակարդակներում կշարունակի իր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով ԵԽ պատգամավորների նամակին
«Ես լիովին կիսում եմ իրավիճակի լրջության վերաբերյալ ձեր մտահոգությունները։ Օգոստոսի սկզբին և սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած զինված բախումները ցույց են տալիս, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ չափազանց փխրուն։ ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները»,-նշել է Բորելը:
Նա ընդգծել է, որ Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, և ինքն էլ կապ է հաստատել երկու երկրների արտգործնախարարների հետ, հանձնարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին անհապաղ խորհրդակցություններ անցկացնել Երևանում և Բաքվում
«ԵՄ-ն երկու կողմերին հորդորել է խստորեն պահպանել հրադադարը և կոչ է արել ադրբեջանական ուժերին անհապաղ վերադառնալ իրենց դիրքերը՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների վերջին վարչական սահմաններին համապատասխան: ԵՄ-ն երկու կողմերին նաև խրախուսում է առաջընթաց գրանցել սահմանազատման և սահմանագծման հարցում, որը կարևոր է հետագա բախումների ռիսկը նվազեցնելու առումով»,-նշել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը: Նա նաև նշել է, որ այս տարի ավելի վաղ կայացած նախնական հանդիպումներից հետո սահմանային հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը պետք է տեղի ունենա Բրյուսելում նոյեմբերին։
ԵՄ-ն կոչ է անում բոլոր կողմերին հնարավորինս շուտ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ հատկապես հիմնվելով ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում կայացած քառակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված արդյունքների վրա: Բորելը հիշեցրել է, որ երկրների ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպել են նաև հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում և պայմանավորվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման հարցում: «Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԵՄ-ն կշարունակի իր ներգրավվածությունը ամենաբարձր մակարդակներում՝ այս հակամարտության համապարփակ կարգավորման հասնելու համար»,-եզրափակել է Բորելը:
09:36
09:19
09:02
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15