«Ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական տիրույթում անհնար է հայ-ադրբեջանական սահման գծելը, որովհետև սահմանագծում-սահմանազատում, այդ ամբողջ գործընթացը կարող է տևել տարիներ: Համաշխարհային փորձն էլ դա է ցույց տալիս, խոսք է գնում 1929 թվականի քարտեզների մասին, բայց դա էլ չի կարող իրավական առումով հիմք հանդիսանալ, որովհետև Խորհրդային երկու հանրապետությունների միջև ոչ թե իրականացվել է սահմանագծում և սահմանազատում, այլ ուղղակի պայմանավորվածություններ վարչական սահման ունենալու վերաբերյալ»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:
Վարդան Ոսկանյանի խոսքով, Ադրբեջանը ոչ մի պայմանագրով չի հրաժարվելու իր պահանջներից և ոչինչ հետ չի պահելու Ադրբեջանին, եթե չվերականգնվի ուժերի հավասարակշռությունը:
«Երբ խոսում են միջազգային հանրության երաշխավոր լինելու մասին, նոյեմբերի 9-ի այդ խայտառակ փաստաթղթի երաշխավորը ՌԴ-ն է: Ակնհայտ է, որ կարող են ստեղծվել այնպիսի իրավիճակներ, երբ որևէ գերտերություն չկարողանա իրականացնել երաշխավորի գործառույթը, ինչպես մենք հիմա տեսնում ենք, քանի որ ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով: Հետևաբար՝ հույս կապել թղթի ստորագրման, միջազգային հանրության խոստումների և երաշխիքների հետ, սահմանգծման և սահմանազատման հետ, ըստ էության, հերթական պատրանքն է: Ցավալիորեն, այդ պատրանքները դուրս չեն մղվում մեր օրակարգից, նույնիսկ հերթական սխալից հետո... Մեր ամբողջ օրակարգը բոլոր ոլորտներում պետք է միտված լինի մեկ բանի՝ վերականգնելու հավասարակշռությունը, ստանալու գերակայություն, և երրորդ ուղղությունը՝ քանի որ Ադրբեջանի նպատակը Հայաստանի փաստացի ոչնչացումն է, ուստի մենք էլ պետք է ընթանանք այդ ուղղությամբ, որպեսզի եթե թշնամին ցանկանում է մեր չգոյությունը, ինքը մատնվի չգոյության»,-ասել է Ոսկանյանը:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47