Հայաստանի շախմատի ակադեմիայում «Շախմատ հանուն ազատության» ծրագրի շրջանակներում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են յոթ երկրների՝ Հայաստանի, Զիմբաբվեի, Մոնտենեգրոյի, Պորտուգալիայի, Մակեդոնիայի, Իրանի և ԱՄԷ-ի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։ Հայաստանի թիմում ընգրկվել են ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում նախապես անցկացված շախմատի մրցաշարի արդյունքներով առաջին 4 հորիզոնականը զբաղեցրած դատապարտյալներ Արմեն Գորոյանը «Նուբարաշեն», Վալերի Թումասյանը «Արմավիր», Միքայել Զաքարյանը և Արամ Պետրոսյանը «Սևան» ՔԿՀ-ներից և պայմանական վաղաժամկետ ազատված, Պրոբացիոն ծառայության վերահսկողության ներքո գտնվող Նարեկ Հովակիմյանը։ Խաղի ընթացքին հետևել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա տեղակալները, վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և հյուրեր։ Մինչ խաղի սկսելը Ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը զրուցել է դատապարտյալների հետ, քաջալերել՝ մաղթելով նրանց հաջողություն և հաղթանակ թեժ մրցապայքարում։ Նշենք, որ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի համագործակցությունը սկսել է դեռևս 2015 թվականից․ ազատազրկված անձանց ազատ ժամանակը արդյունավետ օգտագործելու և նրանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում հիմնարկներում հաճախ կազմակերպվել են շախմատի դասընթացներ և մրցաշարեր։ Այդ համագործակցության և ներդրած ջանքերի շնորհիվ մեր դատապարտյալների թիմն արդեն երեք անգամ մասնակցում է միջազգային առաջնությունների։ Յուրաքանչյուր առաջնությունից առաջ նրանց հետ աշխատում են Ակադեմիայի լավագույն գրոսմայստերները։ Շախմատի աշխարհի առաջնության արդյունքերը կամփոփվեն այսօր:
19:02
18:36
18:16
18:03
17:44
17:33
17:16
17:02
16:45
16:22
16:02
15:46
15:32
15:15
14:57
14:45
14:22
13:06
12:52
12:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01