Ավստրիայի քաղաքացիների ավելի քան մեկ երրորդը հայտնել է վերջին տարվա ընթացքում եկամուտների կրճատման մասին։ Այս մասին ասված է վիճակագրական դաշնային գերատեսչության անցկացրած սոցիոլոգիական հետազոտությունում, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Հետազոտությանը, որն իրականացվում է եռամսյակը մեկ անգամ, մասնակցում են Ավստրիայի 16-ից 69 տարեկան քաղաքացիներ։ Ընթացիկ ուսումնասիրությունը վերաբերում է այս տարվա երկրորդ եռամսյակի սոցիալական վիճակին, որին մասնակցել է 3120 մարդ, որոնք լրացրել են վիճակագրական ծառայության առաջարկած համապատասխան հարցաթերթիկները։ «2022 թվականի մայիս-հունիսին հարցվածների ավելի քան մեկ երրորդը ասել է, որ կորցրել է եկամուտը վերջին 12 ամիսների ընթացքում։ Բարձր գնաճը, որն ավելի ու ավելի բացասական ազդեցություն է ունենում, ամենից հաճախ նշվում է որպես եկամտի կորստի հիմնական պատճառը։ Աշխատանքային ժամերի կրճատումը և աշխատավարձի նվազումը որպես հիմնական պատճառ ավելի քիչ նշանակություն են ունեցել ուսումնասիրության նախորդ փուլերի համեմատ»,- ասվում է գործակալության կայքում հրապարակված հետազոտության արդյունքների մասին զեկույցում։ Հարցվածների 31%-ը նշել է՝ ակնկալում է, որ իրենց ընտանիքի եկամուտը կնվազի հաջորդ 12 ամիսների ընթացքում: Խնայողությունները դառնում են ավելի անհրաժեշտ. հարցվածների 44%-ը նշել է, որ իրենք «կկրճատեն իրենց ծախսերը խոշոր գնումների վրա, օրինակ՝ կահույք, ավտոմեքենա, ճանապարհորդություն»։
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47