Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթների ընթացքը ևս հանգուցալուծվել է մեղադրական դատավճիռների կայացմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով Ա.Ն.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Իրականացված համակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 3-ին Ա.Ն.-ն Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկին առաջարկել է 16 հազար դրամ կաշառք՝ իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության կատարելու համար, որից անմիջապես հետո պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժին: 2022 թվականի սեպտեմբերի 20-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Ա.Ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ երեք տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ երեք տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Կ.Մ.-ն 2022 թվականի սեպտեմբերի 8-ին` ժամը 20:40-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 1.5-րդ կիլոմետր հատվածում պաշտոնատար անձին` Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի կրտսեր պարեկին անձամբ տվել է 15 հազար դրամ կաշառք` վերջինիս կողմից իշխանական լիազորություններն օգտագործելով իր օգտին ակնհայտ ապօրինի անգործության կատարելու համար: Նշվածից անմիջապես հետո Կ.Մ.-ն կաշառք տալու կասկածանքով տեղափոխել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժին: 2022 թվականի սեպտեմբերի 22-ին քրեական վարույթով կազմված մեղադրական եզրակացությունը հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Դատարանում գործի քննության արդյունքում կայացվել է մեղադրական դատավճիռ, որով Կ.Մ մեղավոր է ճանաչելով Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ երկու տարի ժամկետով: Ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան՝ երկու տարի ժամկետով: Մինչ այս, Ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված 5 քրեական վարույթներով ևս կայացվել են մեղադրական դատավճիռներ: Կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը և այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները՝ ևս մեկ անգամ ՀՀ գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և վարչական պատասխանատվության չենթարկելու համար ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու հանցավոր դրսևորումներից: Յուրաքանչյուր նմանօրինակ դեպք արժանանալու է իրավապահ համակարգի համարժեք հակազդմանը և հանցավոր արարք կատարած անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55