«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները դիրքեր և ֆինանսական աջակցություն են կորցնում Սիրիայում և Իրաքում, ինչը նրանց դրդում է վերադառնալ իրենց ծագման երկրներ: Այդ մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Ջեֆրի Ֆելտմանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրաքում և Սիրիայում տարածքներ պահելու և կեղծ պետության գոյության հետ կապված ԻՊ-ի նախկին հաջողություններին մարտահրավեր է նետվել որոշ անդամ երկրների ջանքերի շնորհիվ»,- հայտարարել է Ֆելտմանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Ընդ որում՝ նա նշել է, որ ԻՊ-ի կողմից վտանգը «դեռ զգալի է մնում և դիվերսիֆիկացվում է»:
«Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի վրա գործադրվող ռազմական ճնշումը հանգեցրել է իրենց ծագման երկրներ, մասնավորապես՝ Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա վերադարձած ահաբեկիչների թվի աճին»,- ասել է Ֆելտմանը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը ռուսական «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականին տված հարցազրույցում Թուրքիային անվանել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ստեղծող:
«Նրանք ստեղծել են ԻՊ-ը, ապահովել նրանց թիկունքից աջակցությամբ, և հենց նրանք են թույլ տվել ահաբեկիչներին վաճառել մեր նավթը Թուրքիայի տարածքով՝ Էրդողանի որդու ու նրան մոտ շրջապատի մասնակցությամբ: Նրանք բոլորը կապված են ԻՊ-ի հետ: Ամբողջ աշխարհը գիտի այդ մասին»,-ասել է Սիրիայի ղեկավարը:
Բացի այդ, Ասադը մանրամասնել է, թե ինչու ահաբեկիչները չեն հարձակվում Իսրայելի վրա: Նախագահի խոսքով՝ Իսրայելն աջակցում է ցանկացած զինված ահաբեկչի, որը քանդում է Սիրիան:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55