44-օրյա պատերազմի մասնակից ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում ստացած 33-ամյա Ջանիկ Հարությունյանը օգնության կարիք ունի: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը` տիկին Կարինեն պատմեց, որ վիրավորում ստանալուց հետո որդու աղիներն են հեռացրել, միայն հաստ աղին է մնացել, մինչեւ հիմա 3 բարդ վիրահատություն է տարել:
«3-րդ վիրահատությունից հետո վիճակը շատ վատացավ, հազիվ փրկվեց: Հիմա էլ վիճակը վատ է, շատ թույլ է, չի կարողանում նույնիսկ քայլել, բժիշկները փորձում են կայունացնել վիճակը: Ինքը որ պատերազմ գնալուց 98 կգ էր քաշը, հիմա 40 կգ է, ահավոր նիհարել է, ուղղակի ես ճար չունեմ, դրա համար եմ դիմում օգնության»,-ասաց նա: Տիկին Կարինեն նշեց, որ այժմ իրենք գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում. «Հիվանդանոցը ինչ դեղորայք որ ունի պետության հաշվին է անում, ինչը չունի` մենք ենք գնում: Երեկ նաեւ «Զինվորի տնից» են եկել, որդուս անհրաժեշտ դեղորայք են բերել»: Տիկին Կարինեն ասաց, որ որդին երկու անչափահաս երեխաներ ունի եւ իրենց օգնություն է անհրաժեշտ որդու բուժումը կազմակերպելու համար: Նշենք, որ Ջանիկ Հարությունյանը կամավոր է մեկնել պատերազմ սեպտեմբերի 28-ից, հոկտեմբերի 4-ին բեկորային վիրավորում է ստացել եւ նրան տեղափոխել են Հայաստան: Տիկին Կարինեի հետ կարող եք կապ հաստատել հետեւյալ հեռախոսահամարով` 098 266595:
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
12:36
12:29
12:19
11:45
11:16
10:49
10:05
09:22
09:04
15:28
15:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47